Ցեղասպանությունը մեր ժողովրդի նկատմամբ շարունակվում է նաեւ այսօր. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան (video)

Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով, Սուրբ Գայանե վանքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվեց Սուրբ Պատարագ:

Հնթացս Սուրբ Պատարագի Արշակ Սրբազանը, անդրադառնալով օրվա խորհրդին, ի մասնավորի նշեց. «Համաշխարհային խառնաշփոթի մեջ տեղի ունեցավ մեր ժողովրդի մեծագույն ողբերգությունը՝ Հայոց Ցեղասպանությունը՝ Մեծ Եղեռնը, որի խորհրդանշական թվագրումը մեր ժողովրդի հավաքական հիշողության մեջ դրոշմված է 1915 թվականի ապրիլի 24-ով։

Այս ժամանակներում Օսմանյան կայսրության կողմից սառնասիրտ դաժանությամբ պատմական Հայաստանի արևմտյան հատվածում իրագործվեց հայության ցեղասպանությունը։ Հայոց սոսկալի ջարդերից անցել են ավելի քան հարյուր տարիներ. ցավի տառապանքի, նվաստացման, հուսախաբությունների, բայց նաև ամոքման ու վերականգման տարիներ։ Սոսկալի ջարդերի սահմռկեցուցիչ տեսարանների առջև համրացած աշխարհը, սակայն, տակավին համընդհանուր ու համարժեք դատապարտության չի արժանացրել ցեղասպանության հանցագործությունը:

Ցեղասպանությունը մեր ժողովրդի նկատմամբ շարունակվում է նաև այսօր և այնքան ժամանակ, քանի դեռ չեն վերացել մեր ազգին հասցված հոգևոր, հոգեբանական, բարոյական ու նյութական ահռելի կորուստների հետևանքները։ Ցեղասպանության սուրբ նահատակների նվիրական հիշատակի առջև ուխտի այս օրը մենք պարտք ունենք մեր նախնիների, մեր սերունդների և Աստուծո առջև՝ հաղթահարելու սիրո ու ներողամտության ճգնաժամը ներազգային մեր կյանքում:

Լոկ կեղծիք են ու խաբեություն այլոց սիրելու մեր հավաստիացումները, երբ չունենք սեր ինքներս մեր, մեր ազգի զավակների ու մեր եղբայրների նկատմամբ:

Նվիրական հիշատակի այս առավոտ իմ հոգու խորքերից Քրիստոսի անունով դիմում եմ ձեզ՝ թափանցելու համար ձեր հոգու խորքերը. ամուր պահենք մեր հայկական ինքնությունը, չտրվենք քաղաքական ու գաղափարական այլածին հոսանքներին, ամեն ինչից առաջ և ամեն ինչից վեր մաքուր պահենք հայրենիքի սրբազան տարածքը օտարամուտ բարքերից ու կենսակերպից:

Մեզ չեն ների մեր նահատակները և չի ների մեզ ինքը՝ Աստված, եթե ոչնչացնենք թանկարժեք այն ավանդը, որ մեզ փոխանցվել է Աստծուց և պահպանվել սերունդների զրկանքներով ու զոհաբերությամբ»:

դիտվել է 196 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am