Եկեք ենթադրություններով չզբաղվենք

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Մոտ մեկ շաբաթ է՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում նստացույց է իրականացնում։ Թեպետ Վանեցյանը հայտարարել է, որ այս պայքարն ապակուսակցական է` հանուն Արցախի, իշխանության համար պայքար չէ, բայց ակնհայտ է, որ անգամ ընդդիմադիր որոշ ուժեր եւ անհատներ նրա քայլը չեն ողջունում, չեն աջակցում, չեն միանում։ Ակնհայտ է նաեւ, որ ընդդիմադիր դաշտում առաջնորդության խնդիր կա, եւ անգամ ապակենտրոն պայքար հայտարարած ուժերից յուրաքանչյուրն ուզում է ցույց տալ իր «քաշը» եւ կշիռ չտալ «կոնկուրենտ ֆիրմային»: Դա առաջին հերթին արտահայտվելու է նրանում, թե ով ինչքան ժողովուրդ փողոց կհանի: Դա է պատճառը, որ մյուս ընդդիմադիր ուժերն այս օրերին Ազատության հրապարակում չեն կամ քիչ են։


Երեկ մեր հարցին ի պատասխան, Արթուր Վանեցյանն ասաց, որ իր պայքարը վարչապետի պաշտոնի համար չէ․ «Ես կարող եմ նաեւ իմ ընդդիմադիր գործընկերների անունից ասել, որ որեւէ մեկս այսօր չենք խոսում վարչապետի պաշտոնը ստանձնելու մասին։ Սա պայքար է հանուն հայրենիքի, հանուն Արցախի, հանուն հայ ժողովրդի: Իսկ թե ապագայում ով կլինի վարչապետը, դա կորոշվի հետո` պայքարի ընթացքում, եւ այդ հարցում ամենակարեւոր սուբյեկտը ժողովուրդն է»:

Վանեցյանն ասաց, որ պատրաստ է պաշտպանել բոլոր այն թեկնածուներին, որոնք «կարող են լուծել այն դժվարագույն խնդիրները, որոնք ծառացած են մեր երկրի առջեւ», բայց «Ձեր հարցը ես չեմ համարում, որ տեղին է»: Այսինքն` եթե հրապարակում իր շուրջը կրիտիկական զանգված հավաքվի, չի՞ հավակնելու վարչապետի պաշտոնին։ «Եկեք ենթադրություններով չզբաղվենք, կենտրոնանանք գաղափարի շուրջ՝ երկրի, հայրենիքի, հայ ժողովրդի ու Արցախի»։

 

դիտվել է 471 անգամ
Լրահոս
«Ապուշ կառավարում ես տարել, պատերազմը պարտվել ես»․ Ռոբերտ Քոչարյանի կոշտ խոսքը (video) Իսրայելը վաղ առավոտյան լայնածավալ ավիահարվածներ է հասցրել Թեհրանին Ի՞նչ նպատակ է հետապնդում, ավելի ստույգ՝ հանձնարարություն է կատարում Փաշինյանը Կանանց իրավունքների պաշտպաններ, ամոթ ձեզ Իրանը գործի է դրել Իսպանիայի վարչապետի նկարով հրթիռներ․ Մերձավոր Արևելքում թեժ է Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են Իրանը լիովին կոչնչացվի, և դա հիանալի կլինի․ Թրամփ ՄՍԾ աշխատակիցը կաշառքի դիմաց կազմակերպել է քաղաքացիների՝ մեկ տարվա նպաստ ստանալու գործընթացը Երեկվա մետրոպոլիտենի միջադեպը առաջինը չէր, և մեծ է իմ անհանգստությունը, որ վերջինը չէ․ Վարդանյան Լարված իրավիճակ․ Փաշինյանը վիճեց քաղաքացու հետ (video) Բունկերի մա՛րդ, քո պատասխանը լսի՛ր․ Նարեկ Կարապետյան (video) Փաստաբան Հարություն Հարությունյանը Դատավորների էթիկայի հանձնաժողովից ազատման դիմում է գրել Բուժաշխատողի անզգուշությունը՝ զինծառայողի մահվան պատճառ. գործը դատարանում է․ ՔԿ «Հարված Փաշինյանի դեմքին»․ Ե՞րբ կհնչի սուլիչը․ Սուրեն Սուրենյանց (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլի սկանդալի մեջ է․ նորից պատերազմ է բերում հայ ժողովրդի գլխին․ Արամ Սարգսյան (video) Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար Վալոդյա Գրիգորյանի սպանության ամբողջական բացահայտումը մեր առաջնային օրակարգերից է․ «Ապրելու երկիր» Հայաստանյան իշխանությունը տեղեկատվական բլոկադան ճեղքելու ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկում Օմանը հայտնել է Իրանից իր քաղաքացիների անվտանգ տարհանման մասին Մատաղ վատ ա ամեն ինչ, ապաստարանում ենք, բայց դու էն ասա՝ հո Հայաստանին չեն խփում… Կնոջը ուղղված բղավոցը, մատ թափ տալը, «կխոսեմ այսպես» տոնայնությունը՝ սրանք դասական վարքագծային դրսևորումներ են, որոնք գենդերային բռնության համատեքստում վաղուց են ճանաչված. Զառա Հովհաննիսյան Ինչի՞ համար ես ներողություն խնդրում. Արցախի կորստի՞, արցախցիների դեմ ատելության խոսք գեներացնելու՞, «իրական Հայաստան» կոչվող ապուշ գաղափարի՞, մեր սարերի վրա նստած թուրքի զինվորների՞…Արմինե Օհանյան Իրանը պատերազմն ավարտելու վեց պայման է ներկայացրել Թե ում երեսից և ինչից ենք փախել, դեռ պատմությունը կգնահատի. Արտակ Բեգլարյան Օդի ջերմաստիճանը կնվազի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am