ԱԺ-ում Փաշինյանի հայտարարությունը հարուցված քրգործի շրջանակում քննության առարկա կդառնա՞․ մեկնաբանում է Դավթյանը (video)

Դեռևս նախորդ տարի Մովսես Հակոբյանի հաղորդման հիման վրա հարուցված և ներկայումս հակակոռուպցիոն կոմիտեում քննվում է քրեական գործ, որի քննության առարկան է, ըստ էության, 44-օրյա պատերազմի նախապատրաստվելու, պատերազմի ողջ գործընթացում ռազմաքաղաքական ղեկավարության, յուրաքանչյուրի կողմից իր գործողությունները, պարտականությունները բարեխղճորեն կատարելու, ինչպես նաև դրանց արդյունքների հետ դրանց պատճառական կապը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Նրա խոսքով, այդ քրեական գործն ունենալով այսպիսի ծավալուն քննության առարկա, ի վերջո պատասխան պետք է տա այն հարցերին, թե մինչ պատերազմական իրավիճակը, պատերազմի ամբողջ ընթացքում ռազմաքաղաքական ղեկավարությունն իր պարտականությունները այս կամ այն ուղղությամբ իրավաչա՞փ է իրականացրել, թե՞ իրավաչափ չի իրականացրել։

Ա. Դավթյանն ասաց, որ զոհված զինծառայողների հարազատների կողմից ներկայացված հաղորդումը, ըստ էության, վերաբերում էր ԱԺ նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած համապատասխան խոսքերին՝ «կարող էինք պատերազմն ավելի վաղ կանգնեցնել, բայց, իհարկե, կունենայինք նույն վիճակը, սակայն առանց զոհերի» և այդ խոսքերը դատախազության կողմից արդեն իսկ ուղարկվել էին, հետևաբար նաև այդ հաղորդմամբ ներկայացված նյութը դարձյալ ուղարկվել է հակակոռուպցիոն կոմիտե այդ նույն քրեական գործի շրջանակներում քննության առարկա դարձնելու համար։

«Այսինքն, այդ քրեական գործն անդրադառնում է այդ նույն հանգամանքներին, ինչի վերաբերյալ հնչել է վարչապետի խոսք։ Հետևաբար, այդ խոսքը քրեական գործով ձեռք բերված այլ տվյալների համադրման արդյունքում պետք է արժանանա համապատասխան իրավական գնահատականի, խոսքն ինքնին իրենով իրավական նշանակություն չի կարող ունենալ եթե ինքն այդ փաստով քննվող այլ քրեական գործի այլ հանգամանքների, ձեռք բերված այլ ապացույցների հետ համադրության մեջ չդիտարկվի»,- ասաց գլխավոր դատախազը։

Նա համաձայն չէ, որ Նիկոլ Փաշինյանի այդ խոսքը իրավական առումով հանցակազմ է պարունակում. «Ես այդպիսի իրավական գնահատական չեմ կարող տալ: Իրենց ասածն այն է, որ միայն այդ խոսքը կարող էր համարվել որպես մեղադրանքի նկարագրություն եըւ մեղադրանք առաջադրվեր: Նույն հաջողությամբ, նույն անհիմն իրավական տրամաբանությամբ կարող էր նաեւ այդպիսի մեղադրանք առաջադրվեր այն դեպքում, երբ առանց համապատասխան պետության պաշտպանություն կազմակերպելու տարածքներ զիջվեին թշնամուն: Մեր ասածը ո՞րն է. որ «պատերազմական գործողությունները կարող էին կանգնեցվել», «կարող էին չիրականացվել» արտահայտությունները քրգործով ձեռք բերված այլ ապացույցների հետ պետք է համադրվեն: Դրանք համադրվում են: Մենք այդ գործով հենց առաջին փուլից ձեռնարկել ու ձեռնարկում ենք բոլոր միջոցները, որ իրականացվի այդ գործով լրիվ, օբյեկտիվ նախաքննություն: Մենք շահագրգիռ ենք, որ այդ տեղեկությունները ժամ առաջ ամբողջականան եւ իրավական գնահատականի արժանանան»,-ասաց Արթուր Դավթյանը:

դիտվել է 199 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am