Ջահերով երթն այս տարի յուրահատուկ նշանակություն է ունենալու, մեր պայքարի անկյունաքարն է դրվում (video)

Ամենամյա ջահերով երթն այս տարի յուրահատուկ նշանակություն է ունենալու․ այն դառնալու է առաջիկայում սպասվող մեծ պայքարի սկիզբը,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը։

«Ջահերով երթը մեր պայքարում ունենալու է անկյունաքարային նշանակություն։ Այդ օրը մենք գալու ենք ասելու, որ դեմ ենք թուրքացմանը, ոչինչ չենք մոռանում եւ չենք ուրանում։ Ջահերով երթը մեր պայքարի ամենակարեւոր օրերից մեկն է եւ ինչ-որ առումով մեկնարկ է»,- ասաց Վարդանյանը։

Քրիստինե Վարդանյանը նշեց, որ թերթերում հրապարակված տեղեկությունը, թե երիտասարդ դաշնակցականները Ծիծեռնակաբերդ բարձրանալուց հետո գիշերելու են այնտեղ, իրականությանը չի համապատասխանում։

«Տարբեր լուրեր են տարածվում, այդ թվում՝ սադրանք պարունակող։ Մենք ապրիլի 23-ին արձանագրելու ենք, որ ժողովուրդն իշխանությանը մանդատ չի տվել, որ ցեղասպանության ուրացման գնով ինչ-որ գործողություններ իրականացվեն։ Սա յուրահատուկ բողոքի դրսեւորում է լինելու։ Եվ ուղերձ պետական այրերին, որ իրենք իրավունք չունեն անելու այն ամենը, ինչ անում են»,- նշեց Քրիստինե Վարդանյանը։

Պատգամավորի խոսքով՝ երթի ժամանակ իրենց է միանալու ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը, Հանրապետական կուսակցությունը, բազմաթիվ հասարակական եւ քաղաքական գործիչներ։

«Նախորդ տարիներին եւս շատ գործիչներ են մասնակցել, բայց այս անգամ նրանց թիվն ավելի մեծ է, որովհետեւ սա միասնականության երթ է։ Վերջին մի քանի օրերին ականատես ենք լինում համակարգված, ապակենտրոն գործողությունների, որոնք ծառայում են մեկ նպատակի։ Սա մեկ ուժի, մեկ անհատի պայքար չէ, այստեղ գաղափարի պայքար է, որի նպատակը Հայաստանի եւ Արցախի փրկությունն է, ինչի առաջին քայլն այս իշխանությունների հեռանալն է»,- ընդգծեց Վարդանյանը։

դիտվել է 224 անգամ
Լրահոս
Վարորդն ասաց՝ էդ «համբալին փոխանցե՛ք․․․»․ Արմենակ Դանիելյան (video) Ֆրանսահայերը կոչ են անում դադարեցնել եկեղեցու դեմ արշավը Հունիսի 7-ին ինչ նոր ծուղակ ու աղետ են պատրաստել Ալիևն ու Նիկոլը․ Նաիրա Զոհրաբյան (video) «Ալիևը կոնկրետ ընտրակաշառք է բաժանում Նիկոլի համար»․քաղաքագետ Մեսրոպ Եսայան (video) Բացահայտվել է կաշառքի միջնորդության պատրվակով ոստիկանության նախկին պաշտոնյայի կողմից գումար ստանալու դեպք Ալիև-Պուտին հարաբերություն չկա՛․ Պուտինը դատելու է դրանց․ Հրանտ Բագրատյան (video) «Ես գնում եմ իմ երջանկության հետևից, ինձ չփնտրեք, բողոքն էլ հետ վերցրեք». Մանրամասներ 15–ամյա աղջկա առևանգման դեպքից Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների տեղաշարժի սահմանափակումը՝ որպես ճնշում. ՔԻՀԿ հայտարարությունը 2 անչափահասներ կոտրել են դռան կողպեքները, մտել «Հրազդան-Ցեմենտ Քորփորեյշն» գործարանի տարածք և գողություն արել Գարեգին Նժդեհ փողոցի շենքերից մեկի նկուղը ամբողջությամբ լցված է կեղտաջրերով․ գարշահոտը զգացվում է անգամ բնակարաններից Կաթողիկոսի նկատմամբ կիրառված արգելքը տագնապալի նախադեպ է. Արգենտինայի հայկական կազմակերպություններ Հունվարին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 2.4 միլիոն դոլարի արտադրանք Մեր եկեղեցին քանդելով՝ ուզում են մեզ առանց հայրենիքի մարդ դարձնեն․ սփյուռքահայ (video) Սուրբ Եկեղեցու դեմ տարատեսակ հարձակումների մտահոգություններով ալեկոծ են մեր հոգիները․ Գարեգին Բ Ովքե՞ր են այն ՔՊ-ական պատգամավորներն, որոնց չհաջողվեց լինել ՔՊ նախընտրական ցուցակի առաջին փուլի 50-յակում Հիմա ես կմեջբերեմ մի շատ կարևոր դրվագ Նիկոլից․ Նաիրա Զոհրաբյան (video) Լիբանանում իսրայելական ԱԹՍ-ն հարձակվել է դպրոցական ավտոբուսի վրա Այս նկարի ո՞ր թվերի մեջ էիք պատկերացնում ձեզ ութ տարի առաջ․ Արմեն Աշոտյան Արցախի հայաթափման հետ Հայաստանի կողմից սառեցվել են Արցախի անունով բացված բոլոր բանկային հաշիվները Եթե այդ ինֆորմացիան չհաստատվի, ուրեմն սիմոնյանի նկատմամբ գործ հարուցեք զրպարտության հոդվածով «Թող Նիկոլը նայի․ մի անբարո կեցվածքի մասին»․ Հայկ Նահապետյան (video) «Կաթողիկոսը ուզում է զավթել իշխանությունը»․․․էս էլ չանցավ․ լրագրողի մի քանի դիտարկումները «Զանգեզուրի միջանցքը» նոր հնարավորություններ է ստեղծում միջտարածաշրջանային համագործակցության համար Նախատեսվում է ՀՀ-ի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպում Կաթողիկոսին մեղադրանք առաջադրելը եղել է ուղիղ Փաշինյանի ցուցումով․ հայտարարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Մեսրոպ Եսայանը Փետրվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am