ՊՆ-ն «պարզաբանում» է տարածել «զորամասեր, զորանոցներ կամ գույք վաճառելու» տեղեկության առնչությամբ

ՀՀ ՊՆ-ն պարզաբանում է տարածել, որում ասվում է․ «Ի պատասխան լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունների, թե պաշտպանության նախարարությունը «զորամասեր, զորանոցներ, կամ գույք է վաճառում», հայտնում ենք, որ բանակի ձևավորման առաջին իսկ օրվանից և մինչև այսօր, կախված տվյալ պահին զինված ուժերի առջև կանգնած խնդիրներից, մշտապես իրականացվել են գործընթացներ, որոնց հիմնական նպատակը ՊՆ ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացումն է։

Մասնավորապես, տարբեր ժամանակահատվածներում ձևավորվել, միավորվել, կամ լուծարվել են զորամասեր, շահագործվել են տարբեր ենթակառուցվածքներ, տարածքներ և այլն:

Այն դեպքերում, երբ վերանում է որևէ տարածքի, գույքի կամ ենթակառուցվածքի շահագործման նպատակահարմարությունը, դրանց, որպես պետական գույքի, արդյունավետ կառավարումը ենթադրում է փոխանցում պետական մասնագիտացված կառույցի, տվյալ դեպքում՝ պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռին՝ հետագա տնօրինման համար։

Հակառակ դեպքում, առաջանում է իրադրություն, երբ պաշտպանության նախարարությունը հավելյալ ռեսուրսներ է ծախսում դրանց պահպանության համար, այն պարագայում, երբ այդ ռեսուրսները կարող էին ուղղվել այլ, շատ ավելի կարևոր խնդիրների լուծմանը։ Մասնավորապես, պետությունը, տարիներ շարունակ, պատկառելի գումարներ է ծախսում պաշտպանության նախարարության նախկին վարչական համալիրի պահպանության համար, մինչդեռ դրա օտարման դեպքում ոչ միայն հնարավոր կլիներ տնտեսել դրանք, այլև տվյալ շենքի վաճառքից գոյացած գումարները կուղղվեին պաշտպանական մի շարք խնդիրների լուծմանը։

Այսինքն՝ խոսքը ոչ թե «պաշտպանության նախարարության գույքի վաճառքի» մասին է, այլ պաշտպանական գերատեսչության հաշվեկշռվում գտնվող, սակայն ՊՆ կողմից չշահագործվող տարածքների, գույքի կամ ենթակառուցվածքների՝ պետության կողմից արդյունավետ կառավարման»։

Ավելին. չնայած հանգամանքին, որ պետության կողմից օտարման ենթակա, ՊՆ հաշվեկշռում գտնվող գույքի հիմնական ցանկը ձևավորվել է դեռևս 2000-ականների սկզբին, գործընթացը գրեթե կանգնած է եղել, ինչը, տարիներ շարունակ, հանգեցրել է պատկառելի գումարների վատնման՝ այդ գույքի պահպանության համար։

դիտվել է 291 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am