Հայհոյանքով կայացողները

Հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը թերթի խմբագրականում գրում է. 

Ամենավատ բանը, որ տեղի է ունեցել 2018-ից հետո, ըստ իս, հեղինակությունների եւ հերոսների ոչնչացումն է: Դժվար է ասել, թե երբ սկսվեց դա` գուցե այն պահից, երբ նախկին կամ ներկա նախագահի եւ կուսակցական գործիչների հասցեին սկսեցին սեռական հայհոյանքներ տեղալ ու տգեղ որակումներ անել, սգո պսակներ ուղարկել, նրանց հարազատներին սպառնալ, եւ ոստիկանությունը ոչինչ չձեռնարկեց: Գուցե այն պահից, երբ Արցախի հերոսին տուշոնկա գողացող հռչակեցին` առանց ապացույցներ ձեռք բերելու:


Հնարավոր է, որ դա սկսվեց ԱԺ պատգամավորների նկատմամբ տեռորից եւ բռնությամբ` Փաշինյանին վարչապետ ընտրել տալու պահից: Կամ` հսկայական մասնագիտական խավերին պիտակավորելուց` վնգստացողներ, վերբալ մարմնավաճառներ, կոֆե խմողներ անվանելուց: Բայց երբ տեսնում ես մի գրագետ, մտավորական մարդու գրառման տակ ինչ-որ տգետ լատինատառ սեռական հայհոյանք է գրել, քաղաքական գործչի հարցազրույցի յութուբյան լինքի տակ կրթություն չստացած ու բարոյական ոչ մի չափանիշ չունեցող մեկը տխմար վերլուծություն է արել, հասկանում ես, որ այս բոլոր տգետներին ու տխմարներին, անկիրթներին ու նախանձներին, հիմարներին ու չկայացածներին հեղափոխական իշխանություններն են համոզել, որ իրենք խելացի են, գրագետ են, որ կարող են կարծիք հայտնել ու համաշխարհային ճանաչում ունեցող մի գիտնականի, տասնամյակների փորձ ունեցող մի քաղաքական գործչի, հայրենիքի առաջ վաստակ ունեցող մի զինվորականի, նախկին վարչապետին կամ նախկին նախագահին «նախշել»:

Մարդը չի կայացել իր կյանքում, իր խելքի ու գիտելիքների շնորհիվ ոչնչի չի հասել, բայց հիմա կայանում է` կայացած մարդկանց հայհոյելու ճանապարհով: Եվ ամենասարսափելին այն է, որ կողքի գրագետներն ու խելոքները ձեռքը չեն բռնում, չեն ասում` չափդ ճանաչիր:

 

դիտվել է 252 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am