«Մենք հայոց հողեր ենք կորցնում». Տեր Շահեն այցելել է հացադուլավոր երիտասարդներին (video)

Տեր Շահե քահանա Հայրապետյանը այսօր՝ ապրիլի 21-ին այցելել է Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանին և Արթուր Ավագյանին։

Նա նշեց, որ չի ասել տղաներին դադարեցնեն հացադուլը, բայց ուզում է, որ առողջ մնան։ «Եղել են դեպքեր, երբ հանցագործները հրաժարվել են հանցագործությունից եւ հացադուլ են արել: Նրանք նույնիսկ կարում էին իրենց շուրթերը, որ չուտեն, բայց իմ եղբայրները մաքուր, քրիստոնյա անձնավորություններ են: Մենք գիտենք նաեւ պահքի հրաշքը եւ այդ մեծ զորությունը, որ Աստված տվել է մեզ ընդամենը փոքրիկ քաղաքական նպատակի ծառայեցնելը ճիշտ չէ: Դրա համար ուզում եմ իրենց հետ լինել, ընկերակից եւ ավելի ճիշտ մեթոդներով աշխատել: Իմ խնդրանքը սա է եղել:

Մենք փորձեցինք արժեհամակարգ քննարկել իրենց հետ: Շնորհակալ եմ, որ առողջ դատողությունը հաղթեց»,-ասաց քահանան:

Հարցին, թե իր այցը զուտ մարդասիրակա՞ն բնույթ է կրում, թե՞ այս քայլով ուզում եք նպաստել համախմբմանը, Տեր Շահե քահանա Հայրապետյանը պատասխանեց. «Իհարկե, ես միշտ աշխարհիկ զգեստով գալիս եմ, գնում եմ, բայց այսօր Մայր Աթոռից հորդորեցին լինել իմ եղբայրների կողքին։ Ես Սուրբ հաղորդությունը վերցրած եկել եմ՝ հաղորդություն տամ, որպեսզի Աստված իր մարմնով և այրամբ զորավիգ լինի իմ եղբայրներին: Իրենց նպատակը մեր բոլորի նպատակն է»:

Քահանան չպատասխանեց հարցին, թե արդյոք ինքը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Փոխարենն ասաց. «Մենք կորցնում ենք հայոց հողերը: Պետք է ուժեղանալ և առաջ գնալ։ Հերիք է ողբանք կորցրածի համար։ Մենք այստեղ ենք, միասին ենք, որ կարողանանք տեղ հասնել, հիմա ինչ մեթոդով՝ Աստված կթելադրի»:

Հարցին, թե Եկեղեցին ինչ քայլեր է մտածում հայրենիքի փրկության ճակատի ձեւավորման վերաբերյալ, նա պատասխանեց. «Երբ հայրենիքը առանց պետական ղեկավարի էր, Եկեղեցին պահում էր հայրենիքը:Ամբողջ խնդիրը դա է. արդյոք պետական ղեկավարությունը պահում է իմ հայրենիքը»:

դիտվել է 247 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am