«Արգելափակեք, որ անգամ ճանճը չանցնի». Պուտինի «ռազմական հատուկ օպերացիան» ու դաշնակիցների հավատարմությունը

Շոյգուն Պուտինին զեկուցեց՝ Մարիուպոլը վերահսկողության տակ վերցնելու մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «ազգայնական «Ազով»-ի մայրաքաղաք» Մարիուպոլը վերցվել է վերահսկողության տակ՝ բացառությամբ «Ազովստալ» ձեռնարկության տարածքի։ «Ուկրաինացի մարտիկներն ու օտարերկրյա վարձկաններն» այնտեղ «ապահով փակված են», - հավելել է Շոյգուն։

Պուտինը Մարիուպոլում «մարտական աշխատանքը» «հաջող» է անվանել և խնդրել է պարգևատրման ներկայացնել ռուս զինվորականներին։ Նա հայտարարել է, որ նպատակահարմար չի համարում «Ազովստալ»-ի գրոհը և հրամայում է չեղարկել այն։ Չարժե «Ազովստալ»-ի նկուղներ և թաքստոցներ ուղարկելով ռուսաստանցի զինծառայողներին՝ վտանգել նրանց կյանքը, ասել է ՌԴ նախագահը և հրահանգել․ - «Այդ արդյունաբերական գոտին այնպես արգելափակեք, որ ճանճը չանցնի»։

Գործարանի հսկայական համալիրի տարածքում մնացել են ավելի քան 2 հազար ուկրաինացիներ, ովքեր մերժում են զենքը վայր դնելու առաջարկը: Պուտինը հավաստիացրել է, թե հանձնվողների նկատմամբ մարդասիրական վերաբերմունք կլինի, իսկ վիրավորները բուժօգնություն կստանան:

Մարիուպոլը ռուսական ուժերի թիրախ է դարձել այս պատերազմի, կամ ինչպես Մոսկվան է որակում՝ «ռազմական հատուկ օպերացիայի» առաջին օրվանից՝ փետրվարի 24-ից: «Ազովստալ» ձեռնարկությունը զբաղեցնում է 11 քառակուսի կիլոմետր տարածք, այն կարծես քաղաք է քաղաքի մեջ՝ ստորգետնյա հաղորդակցությունների զարգացած համակարգով, ներառյալ ապաստարաններ:

Այսօր ավելի վաղ Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հայտնել էր, որ նախօրեին փախստականներով ընդամենը չորս ավտոբուս է կարողացել լքել Մարիուպոլը, թեև նախատեսվում էր մի քանի տասնյակ։ Այսօր տարհանումը քաղաքից, որտեղ մնացել է մոտավորապես 120 հազար խաղաղ բնակիչ, կարող է շարունակվել, եթե «իրավիճակը թույլ տա», - ասել էր Վերեշչուկը։

ՌԴ պաշտպանության նախարարի խոսքով՝ Մարիուպոլի շրջափակման ժամանակ ՈւԶՈւ խմբավորումների, օտարերկրյա վարձկանների թիվը մոտ 8100 մարդ է։ Շոյգուն նաև հայտնել է, որ «Ազովստալ»-ի տարածքում ավելի քան երկու հազար «գրոհային» է արգելափակված։ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը և Մարիուպոլում Դոնբասի հանրապետությունների ստորաբաժանումները ձեռնարկել են բոլոր միջոցները բնակչությանը պաշտպանելու համար, զեկուցել է նա Պուտինին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Պաշտպանության նախարարի խոսքով՝ չնայած զինյալների հակազդեցությանը, Մարիուպոլում տարհանվել է ավելի քան 142 հազար քաղաքացի։ Շոյգուն հայտարարել է, որ ՌԴ զինված ուժերին երեքից չորս օր է պետք «Ազովստալ»-ի մասով աշխատանքներն ավարտելու համար, որտեղ արգելափակված են զինյալները։

Պուտինը հրամայել է չեղարկել «Ազովստալ»-ի գրոհումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ Մարիուպոլի «Ազովստալ» արդյունաբերական գոտու վրա հարձակումը ոչ նպատակահարմար է անվանել և հրամայել է չեղարկել այն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Արդյունաբերական գոտու առաջարկվող գրոհը նպատակահարմար չեմ համարում։ Հրամայում եմ չեղարկել»,- ասել է Պուտինը։

«Այո», - պատասխանել է Շոյգուն: Պուտինը «Ազովստալ»-ի վրա գրոհի չեղարկումը բացատրել է ռուս զինվորականների կյանքը փրկելու նկատառումներով։ «Սա այն դեպքն է, երբ մենք պետք է մտածենք, այսինքն՝ միշտ պետք է մտածենք, բայց այս դեպքում՝ առավել ևս՝ մեր զինվորների ու սպաների կյանքն ու առողջությունը փրկելու մասին։ Կարիք չկա մտնել այդ կատակոմբների մեջ և սողալ գետնի տակով այդ արդյունաբերական օբյեկտներով»,- ասել է Պուտինը: Ռուսաստանը երաշխավորում է կյանքը և արժանապատիվ վերաբերմունքն այն ուկրաինացի զինվորականներին, ովքեր դուրս կգան «Ազովստալ»-ից, ասել է Պուտինը։

Պուտինը «Ազովստալ»-ի գրոհի չեղարկումը բացատրել է ռուս զինվորականների կյանքը փրկելու նկատառումներով։ «Սա այն դեպքն է, երբ մենք պետք է մտածենք, այսինքն՝ միշտ մտածենք, բայց այս դեպքում առավել ևս՝ մեր զինվորների ու սպաների կյանքն ու առողջությունը պահպանելու մասին։ Կարիք չկա բարձրանալ այս կատակոմբները և սողալ գետնի տակ՝ արդյունաբերական այդ օբյեկտներում»,- ասել է պետության ղեկավարը։ «Այդ արդյունաբերական գոտին այնպես արգելափակեք, որ անգամ ճանճը չկարողանա անցնել»,- ընդգծել է նա։ Ռուսաստանը երաշխավորում է կյանք և արժանապատիվ վերաբերմունք ուկրաինացի զինվորականների համար, որոնք կլքեն «Ազովստալ»-ը, ասել է Պուտինը։

Մոսկվան պնդում է, որ Բելառուսն Ուկրաինայի հետ պայմանագրի մասնակից դառնա

Պուտինը «ռազմական հատուկ օպերացիայի», նրա բնորոշմամբ՝ «հատուկ» օպերացիայի արձանագրումներով, ձգտում է դաշնակիցների հետ համագործակցությունն ամրապնդել:
Ռուսաստանն ուղիղ կերպով պնդում է, որպեսզի Բելառուսն ընդգրկվի որպես Ուկրաինայի հետ ապագա պայմանագրերի մասնակից և երաշխավոր պետություններից մեկը, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրորդ վարչության տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը։ «Մոսկվան հենց այնպես թույլ չի տալիս Մինսկին մասնակցել պայմանագրում։ Մենք ուղիղ կերպով պնդում ենք, որպեսզի Բելառուսի Հանրապետությունը ներառվի որպես ապագա պայմանագրերի մասնակից և երաշխավոր պետություններից մեկը։ Դա թույլ կտա հավասարակշռություն ապահովելով այդպիսի երկրների «ակումբի» ներսում»,- ասել է նա։

«Իհարկե, այս ամենը քննարկվել է բելառուս ընկերների հետ, ովքեր, ինչպես ասացի, օգնում են բանակցություններին, իրենց հարթակն են տրամադրում դրանց համար»,- հավելել է Պոլիշչուկը։ Ռուս-ուկրաինական բանակցությունները շարունակվում են փետրվարի 28-ից, Մոսկվայի պատվիրակությունը գլխավորում է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Մի քանի հանդիպում կայացել է Բելառուսում, ապա կողմերը շարունակել են շփվել տեսակապի միջոցով։ Մարտի 29-ին Ստամբուլում տեղի ունեցավ բանակցությունների դեմ առ դեմ փուլը։ Ապրիլի 12-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողներին ասաց, որ Կիևը, հեռանալով Թուրքիայի բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածություններից, գործընթացը փակուղի է մտցրել։

Ի՞նչ է պահանջել Պուտինը Փաշինյանից. Ռուս պատգամավորը խոսում է Հայաստան-Ռուսաստան՝ «նոր իրականության» մասին

Կորոնավիրուսի համավարակի պատճառով բավական երկար ժամանակ է՝ չենք տեսնվել Հայաստանից մեր գործընկերների հետ: Ցավոք, մենք նոր իրականության մեջ ենք հայտնվել, Երևանում կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի պատգամավոր Օլեգ Նիլովը, «Արդար Ռուսաստան» սոցիալիստական քաղաքական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարի առաջին տեղակալ Օլեգ Նիլովը։ Նախ, քաղաքական գործիչը հայտնեց, որ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Տայսաևը լարված հանդիպումների պատճառով Նիլովին խնդրել է փոխարինել իրեն։

«Նախկինում Հայաստանն ու Ռուսաստանը ավելի շատ զբաղված էին այլ հարցերի լուծմամբ։ Իսկ այսօր, եթե խոսքը միջնաժամկետ հեռանկարի մասին է, մենք, ինչպես ենթադրում եմ, ստիպված կլինենք ավելի շատ շփվել։ Տնտեսական ու մշակութային խնդիրներն ավելի շատ կլինեն։ Դա բխում է ինչպես մեր քաղաքացիների, այնպես էլ մեր երկրների շահերից։ Այդպիսի հնարավորություններ, ըստ էության, պարզապես ավելի շատ կլինեն»,- նշել է ռուս պատգամավորը: Նա նաև հայտարարեց Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինի հուշարձանի բացման մասին։ Պետդումայի պատգամավորի խոսքով՝ եթե առաջին հայացքից ժողովրդավարական, քաղաքակիրթ, մշակութային շատ երկրներում այդպիսի հուշարձանները քանդվում են, Հայաստանում որոշեցին այլ կերպ վարվել։ Քանդման են ենթարկվում, Նիլովի խոսքով, ազատամարտիկ զինվորների հուշարձանները: Իսկ Հայաստանը գնաց իր ճանապարհով՝ չհետևելով նոր թրենդերին և ազդեցություններին: «Իսկ մենք, գտնվելով Հայաստանում, հայ գործընկերների հետ միասին հակառակ միտում ենք ցույց տալիս։ Սա շատ կարևոր և շատ խորհրդանշական է»,- ասել ռուսական կուսակցության ներկայացուցիչը։

Ըստ ամենայնի, Պուտինը Փաշինյանի հետ վերջին հանդիպմանը՝ հավատարմության «երդումներ» է պահանջել՝ Ռուսաստանի համար այս ոչ այնքան հեշտ իրավիճակում: Բելառուսն ու Հայաստանն, այս առումով, առաջիններից են, որոնցից Մոսկվան կակնկալի կոնկրետ գործողություններ...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3214 անգամ
Լրահոս
Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում ԿԲ նախագահը զգուշացրեց՝ ապոկալիպսիս է սպասվում․ ինչպես է Նիկոլը պայթեցնում տնտեսությունը․ Սուրենյանց (video) «Այս իշխանության՝ Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»․ Աղվան Վարդանյանի առաջարկն ու ստացած պատասխանը Վերջին հանդիպումը…. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ «Սասո՛ւն, հիշեցնեմ՝ Մանվել Գրիգորյանը քեզ ինչ օրը գցեց․ սպասիր՝ քո ժամը դեռ գալու է»․ ազատամարտիկ (video) Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ Կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am