Կա հստակ մի բան, որը զգուշացնում ենք այս իշխանություններին․ Սեյրան Օհանյան (video)

Ազատության հրապարակում լրագրողները ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին խնդրեցին մեկնաբանել վարչապետ Փաշինյանի հայտարարությունն, ըստ որի Մոսկվայում ՌԴ նախագահի հետ բանակցությունների ընթացքում վերջնական համաձայնություն է կայացվել ԼՂ հիմնահարցի շուրջ, այնինչ պաշտոնական հայտարարությունում այդ մասին հիշատակում չկա։

«Երկար ժամանակ է, որ առնչվում ենք Փաշինյանի և այսօրվա քաղաքական մեծամասնության հետ ու տեսնում ենք, որ բավականին հակասական են նրանց հայտարարություններն ու գործողությունները։ Այդ ամենը պետք է դիտարկել այդ համատեքստում»,- ասաց Սեյրան Օհանյանը։

«Հայաստան» խմբակցության ղեկավարը հիշեցրեց՝ բազմաթիվ առիթներ են եղել, երբ Փաշինյանի հակասական հայտարարությունները հետո փորձել են «խմբագրել» իշխանության մյուս ներկայացուցիչները՝ փորձելով այս կամ այն կերպ արդարացնել նրան կամ որևէ կերպ հիմնավորել նրա ձևակերպումները։

«Կոնկրետ ինձ համար սովորական է դարձել, որ մանավանդ արտաքին հարաբերություններում Փաշինյանը միշտ էլ հակասական հայտարարություններ է անում»,- հավելեց Սեյրան Օհանյանը։

Ինչ վերաբերում է արցախյան հիմնահարցի վերջնական տարբերակին, ապա «Հայաստան» խմբակցության ղեկավարի խոսքով, այդ վերջնական տարբերակը հայ ժողովուրդն արդեն հնչեցրել է։

«Ես կարող եմ ասել միայն այն, ինչն ամբողջ հայ ժողովուրդն է ցանկանում, ինչն Արցախի ժողովուրդն է ցանկանում, իսկ արցախցին և մեր ժողովրդի գիտակից կազմը ցանկանում է, որ Արցախի ժողովուրդն իր իսկ պատմական տարածքում ինքնորոշված լինի՝ իր բոլոր իրավունքներով, և Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,- շեշտեց Սեյրան Օհանյանը։

դիտվել է 116 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am