Սեւանի մակարդակը կտրուկ նվազել է. լրացուցիչ ջրառի հետեւանքը
Ազատությունը հայտնում է, որ Սևանից կատարված ջրառի հետևանքով լճի մակարդակը մոտ մեկ ամսում (հունիսի 20-ից հուլիսի 17-ը ընկած ժամանակահատվածում) իջել է 7 սանտիմետրով: Այս մասին «Ազատությանը» տեղեկացրել է «Էկոլուր» հասարակական կազմակերպության ղեկավար՝ բնապահպան Ինգա Զարաֆյանը՝ ընդգծելով, որ պատճառը ջրառի «մեծ չափերն են»:Սևանից ջուր բաց թողնելու տարեկան թույլատրելի քանակությունը 170 միլիոն խորանարդ մետր է: Սակայն կառավարության առաջարկով խորհրդարանն այս ամսվա սկզբին համապատասխան օրենքում փոփոխություն կատարելով՝ թույլատրեց լճից լրացուցիչ 100 միլիոն խորանարդ մետր ջուր բաց թողնել, այս տարվա ջրառի ընդհանուր ծավալը հասցնելով 270 մլն խորանարդ մետրի:Ինգա Զարաֆյանի փոխանցմամբ՝ որպեսզի իրացնեն այդչափ մեծ ծավալի ջուրը, թույլատրված ջրառն այժմ մեծ տեմպերով է իրականացվում, ինչի հետևանով «արդեն ունենք Սևանի մակարդակի՝ 7 սանտիմետրով իջեցում»։ Բնապահպանը չբացառեց, որ սահմանված չափով ջրառի իրականացման հետևանքով ջրի մակարդակն ավելի կիջնի: Մանրամասները Ազատության կայքէջում:
