Ճամփորդություն «պտիչկայի» համար

Երեկվանից Փաշինյանը Մոսկվայում է՝ պաշտոնական այցով: Ինչպես և սպասվում էր, Պուտինը և Փաշինյանը «պայմանավորվել են ակտիվացնել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ փոխգործակցությունը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում հարաբերությունների կարգավորմանն աջակցելու նպատակով»: Այդ մասին ասված է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարությունում, որի հայերեն տեքստը ամբողջությամբ հրապարակված է Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքէջում:

Փաշինյանն ու Պուտինը նաև պայմանավորվել են Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ արագացնել հայ-ադրբեջանական սահմանի շրջանում սահմանազատման և անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծումը։

Հատկանշականն այն է, որ մոտ երկու շաբաթ առաջ Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ Բրյուսելում կայացած հանդիպմանը մինչև ամսվա վերջ սահմանազատման համատեղ հանձնաժողով ստեղծելու շուրջ պայմանավորվել էին Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները։ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը նաև ցանկություն էին հայտնել արագորեն առաջ շարժվել խաղաղության պայմանագրի ուղղությամբ։

Փաշինյանի ու Պուտինի ծավալուն հայտարարությունում հայ-ադրբեջանական պայմանագրի մասին խոսք չկա, փոխարենը շեշտվում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ փոխգործակցությունը ակտիվացնելու անհրաժեշտությունը։
Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները նաև անդրադարձել են «ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի որոշիչ ներդրմանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման, բնակչության կյանքի համար բարենպաստ և անվտանգ պայմանների ստեղծման գործում»։ Ընդգծել են հումանիտար անհետաձգելի հարցերի հրատապ լուծման և քաղաքական-դիվանագիտական միջոցներով Լեռնային Ղարաբաղյան կարգավորման պահանջվածությունը:

«Այդ համատեքստում նրան հաստատեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը՝ նրա միջազգային մանդատին համապատասխան», - նշված է հայտարարությունում։

Այսինքն, Պուտինը համաձայնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին հիշատակել, միայն այս համատեքստում՝ փորձի օգտագործման տեսանկյունից կարող են օգտագործել այս ձևաչափի ստեղծած ուղենիշերը, և ոչ ավելին:

30 կետից բաղկացած ծավալուն հայտարարության մեջ Փաշինյանն ու Պուտինը կարևորել են նաև Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի ակտիվացման կարևորությունը, նշվում է, որ ռուսաստանյան կողմը պատրաստ է մասնակցել Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների, այդ թվում Սյունիքի և այլ մարզերում երկաթուղու վերականգնման նախագծերում:

Փաշինյանն ու Պուտինը, ողջունել են ռուսաստանյան աջակցությամբ մեկնարկած հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը: Կողմերը անդրադարձել են նաև տարածաշրջանային «3+3» ձևաչափին՝ նշելով դրա հաջող մեկնարկը:

Փաշինյանի և Պուտինի համատեղ հայտարարության ծավալուն մասը վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին։ Նշվում է նաև, որ Պուտինը ընդունել է Փաշինյանի հրավերը՝ այս տարվա երկրորդ կեսին Երևանում մասնակցելու ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին։

Ու մինչ Փաշինյանն ու Պուտինը Մոսկվայում կարևորում էին եռակողմ բոլոր պայմանավորվածությունները՝ Ռուսաստանի ու Ադրբեջանի մասնակցությամբ, Ալիևն էլ զուգահեռ շարունակում էր Հայաստանից արագ որոշումների ընդունում պահանջել:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Բաքվում ընդունելով Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին ասել է, որ ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած հանդիպումը «ելակետային» էր Բաքվի և Երևանի միջև բանակցությունների մեկնարկի համար։ Նա մասնավորապես նշել է սահմանների դելիմիտացիայի հանձնաժողով և խաղաղության համաձայնագրի մշակման աշխատանքային խումբ ստեղծելու շուրջ ձեռք բերված համաձայնությունը։

Միաժամանակ Ալիևն ասել է, որ հայկական կողմի պարզաբանման կարիք կա Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության ուղի ստեղծելու հարցում։ «Ադրբեջանական կողմը իր տարածքում արդեն կառուցել է անհրաժեշտ 100 կիլոմետր երկաթգծի 60 կիլիոմետրը, ակնկալում ենք կառուցումն ավարտել 2023 թվականին։ Ադրբեջանը նաև ակտիվորեն կառուցում է ավտոմոբիլային ճանապարհը մինչև Հայաստանի հետ սահմանը, բայց Հայաստանը նույնիսկ չի պատրաստել ծրագրի տեխնիկական-տնտեսական հիմնավորումները», - ասել է Ալիևը՝ նշելով, որ դա վկայում է գործընթացը ձգձգելու մասին։

Ավտոճանապարհի հետ կապված Ալիևը դժգոհել է, որ մինչև հիմա հայկական կողմը չի ներկայացրել աշխարհագրական կոորդինատները։ «Ես այդ հարցը բարձրացրել եմ ապրիլի 4-ի տեսակոնֆերանսի ժամանակ, ապրիլի 6-ին Բրյուսելում կրկին հարցրել եմ ճանապարհի աշխարհագրական կոորդինատների մասին, բայց պատասխան չեմ ստացել։ Հուսով եմ մենք այն կստանանք մոտակա ժամանակում»,- ասել է Ալիևը Տոյվո Կլաարին։
Մեծ հաշվով Ալիևը շրջադարձային է համարել Ադրբեջանի 5 առաջարկները Հայաստանի կողմից ընդունելու փաստը։ «Մենք դրական ենք գնահատում հայկական կողմի այդ հայտարարությունը։ Ժամանակն է, որ երկու կողմերը ապացուցեն մտադրությունների լրջությունը բանակցային սեղանի շուրջ»,- նշել է Ադրբեջանի նախագահը։

«Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ Տոյվո Կլաարն իր հերթին ասել է, որ Ադրբեջան կատարած իր այցի նպատակն է ապահովել համաձայնեցված հարցերի իրականացումը։ Կլաարն, ի դեպ, որ այս շաբաթվա երկրորդ կեսին ժամանելու է Երևան։
Ինչպես տեսնում ենք, Ալիևը թե՛ Պուտինի հովանու ներքո ստորագրված եռակողմ հայտարարությունների, թե՛ Բրյուսելի հետ Հայաստան-Ադրբեջան թեմայով բանակցություններով ուղղակի ճնշումներ գործադրելու քաղաքականություն է տանում:

Նա գիտի, որ ո՛չ Մոսկվայի հետ բանակցություններում, ո՛չ Բրյուսելի հետ քննարկումներում Փաշինյանին չի հաջողվելու Հայաստանի շահի պաշտպանության տեսանկյունից որևէ առաջընթաց արձանագրել: Ահա և ամբողջ գաղտնիքը:

Իսկ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնեց Մոսկվա, այցելությունների շարքը մեկով էլ ավելացրեց, լուսանկարվեց Պուտինի հետ, նորից խոստացավ՝ առաջնորդվել Պուտինի հետ ստորագրած եռակողմ փաստաթղթերով, ու վերջ...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1418 անգամ
Լրահոս
Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում ԿԲ նախագահը զգուշացրեց՝ ապոկալիպսիս է սպասվում․ ինչպես է Նիկոլը պայթեցնում տնտեսությունը․ Սուրենյանց (video) «Այս իշխանության՝ Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»․ Աղվան Վարդանյանի առաջարկն ու ստացած պատասխանը Վերջին հանդիպումը…. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ «Սասո՛ւն, հիշեցնեմ՝ Մանվել Գրիգորյանը քեզ ինչ օրը գցեց․ սպասիր՝ քո ժամը դեռ գալու է»․ ազատամարտիկ (video) Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ Կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am