Նիկո՛լ, մեր 5000 երեխեքն էին քեզ խանգարում. արցախցի ազատամարտիկ (video)

Ես ոչ մեկից ոչինչ չեմ սպասում, իմ ու իմ ընկերների մասնակցությամբ ես գոնե գիտեմ, որ անում եմ ամեն ինչ, փորձում եմ աջակցել այստեղի տղաներին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ազատության հրապարակում նստացույցին միացած Շահումյանի շրջանի Չարեքթար գյուղի բնակիչ Աշոտ Սեւյանը։

Անդրադառալով օրեր առաջ ԱԺ-ում իշխանական պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հնչեցրած այն տեսակետին, որ Արցախը Ադրբեջանի կազմում չլինելու տարբերակը այդքան էլ ճիշտ չի եղել, Սարյանը ասաց․ «Մի բան պետք է պարզ հասկանանք՝ այս մարդիկ եկել են իշխանության հատուկ դրա համար: 4 տարի է՝ երկրի ղեկը իրենց ձեռքում է, ոչինչ չեն կարողացել անել, իրենք արժեք չունեն, իրենց արժեքը իրենց աթոռն է ու նստավայրը, իրենց պետք չի հասկանալ: Այն պատգամավորը, որ ասել է՝ «Արցախյան շարժումը հանգեցրեց Դաշտային Արցախի հայաթափմանը», փոխանցեք այդ գիտունիկին, որ Դաշտային Արցախից է սկսվել շարժումը։ Դաշտային Արցախը ընկավ, նոր Արցախյան շարժումը սկսեց։ Դա էլ մեր դժբախտությունն է, որ մեր սերունդների ապագան որոշողները Հայաստանի նախկին քարտեզներին ծանոթ չեն»:

Խոսելով 44-օրյա պատերազմի ընթացքի ու ելքի մասին, Աշոտ Սեւյանը նշեց, որ եթե պատերազմը լավ կազմակերպված լիներ, կարող էինք հաղթել. «Իմ անձնական կարծիքն է, որ ադրբեջանցիներն արդեն հասել էին այն դիրքերին, որ էլ առաջ չէին կարող գնալ: Եթե կապիտուլյացիան չստորագրվեր, այդ ժամանակ չէինք կորցնելու թե՛ Շահումյանի շրջանը, թե՛ Լաչինը, թե՛ Օմարի լեռնաշղթան: Երևի պլանավորած դրանք էլ տվեցին, վերջացրեցին։ Իրենք եկել, հասել էին մի բարձունքի, որտեղից առաջ չէին կարող գնալ, դա էր իրենց հնարավորությունը, Օմարում 15 000-ից ավելի զորք է եղել, որ կարող էր տեղափոխվել Շուշի և Հադրութ, բայց չհնվեց, մնացին, չհամալրվեց։ Միգուցե թազա գեներալները գտել են, որ այդպես ավելի ճիշտ է: Եթե նորմալ կազմակերպեին, այսօր Շահումյանը կլիներ, Վարդենիսը վտանգված չէր լինի, Ջերմուկը վտանգված չէր լինի: Շահումյանը տալով՝ Հայաստանի այդ թևը կտրեցին: Հիմա ադրբեջանցին Շահումյանով ձախից դեպի Ջերմուկ, ուղիղ դեպի Վարդենիս, երեք կողմից գցեցին շրջափակման մեջ, դա էլ էր երևի մտածված։

Եթե իրենց կառուցողական ղեկավարը մեկնաբանում է, որ Երեւանն իմն է, էդքանից հետո փորձում են ասել՝ լավ է լինելու, ես ի՞նչ ասեմ: Եթե երկրիդ առաջին դեմքը աչքերը բաց քեզ խաբում է, ի՞նչ սպասես իրենից»,-ասաց նա:

«Գերագույն հրամանատարին խանգարում էր այդ 5000 երեխան, որ տարածքները զիջեր, եթե հնարավոր էր առանց զոհերի դա անել, դե թող անեին։ Այս մարդիկ հա՛մ զորքը վերացրեցին, հա՛մ Հայաստանի զինամթերքը վերացրեցին, ասում էր՝ 25․000 զորք փրկեցի, ո՞ւր է իր այդ փրկած զորքը , ո՞ւր են այդ փրկվածները»,-ընդգծեց ազատամարտիկը:

դիտվել է 212 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am