Էրդողանը պետք է ներողություն խնդրի իր թիկնապահների վարքագծի համար.Կոնգրեսականներ
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին չպետք է ընդունեն ԱՄՆ-ում քանի դեռ նա ներողություն չի խնդրել իր թիկնապահների վարքագծի համար։ Մենք կանգ չենք առնի, քանի դեռ Թուրքիայում ստեղծված բռնապետության դեմ հաղթանակ չտարվի»,- հայտնել է կոնգրեսական Դանա Ռոխրաբախերը, ելույթ ունենալով Վաշինգտոնում խոսքի ազատության պաշտպանությանը նվիրված բողոքի ակցիայի ժամանակ, որը կազմակերպել էին Վաշինգտոնում Էրդողանի թիկնապահների հարձակումից տուժածները։ Ռոխրաբախերը շեշտել է, որ Էրդողանը Վաշինգտոնում ծեծել է մարդկանց, բայց դա ոչինչ է այն դաժանության համեմատ, որը նա դրսեւորում է Թուրքիայում իր սեփական ժողովրդի նկատմամբ։ Թուրքիայի ժողովրդին առաջնորդում է «մի մարդ, որը ուզում է Թուրքիան վերածել իսլամական բռնապետության»։ Նրա կարծիքն աջակցել է նաեւ կոնգրեսական Թեդ Պոն,ում խոսքով Վաշինգտոնում տեղի ուենցած միջադեպի մասնակիցները պետք է պատասխանատվության ենթարկվեն, իսկ Էրդողանը պետք է ներողություն խնդրի։ «Տագնապահարույց է, որ մարդը վերցրել է Թուրքիայի քաղաքացիների մի խմբի ու երկիրը բռնապետության վերածել»։
