Ահազանգ hayeli.am-ին՝«Դիլիջան ազգային պարկը» շարունակում են «գլխատել»
Վերջին ամիսներին ահազանգերը չէին դադարում, որ Դիլիջան ազգային պարկում լայնամասշտաբ ծառահատումներ են իրականացվում: Խնդիրը հայտնվեց նախագահի, վարչապետի ուշադրության ներքո, ստուգումներ հայտարարվեցին պարկում: Բնապահպանության նախարարությունը երկու օր առաջ ամփոփեց արդյունքները, ստուգումներ են իրականացվել «Դիլիջան ազգային պարկի» տարածքի մոտ 60 տոկոս տարածքներում, հայտնաբերվել է ապօրինի հատված ավելի քան 6 հազար 300 ծառ: Ապօրինի հատված 1820 ծառի վերաբերյալ ազգային պարկը ժամանակին կազմել է վարչական ակտեր եւ կամ ներկայացրել իրավապահ մարմիններին։ Պարկի տնօրեն Սահակ Մուրադյանը ազատվեց պաշտոնից իր դիմումի համաձայն: Սակայն պարզվում է, որ իշխանության ուշադրության ներքո գտնվող խնդիրը դեռ չի վերջացել, երեկ գիշերը hayeli.am-ը ահազանգ է ստացել, որ մեծ թափով ծառահատում է իրականացվում:
