Խորհրդարանում այլեւս չեմ պատկերացնում իմ աշխատանքը. Արթուր Վանեցյան (video)

«Երեկվանից իմ անձնական որոշմամբ եկել եմ Ազատության հրապարակ և հայտարարել եմ, որ իրականացնելու եմ անժամկետ բողոքի ակցիա մեկ նպատակի համար՝ հանուն մեր մեծ հայրենիքի անվտանգության, մեր Արցախի Հանրապետության, մեր Հայաստանի Հանրապետության անվտանգության, հանուն հայ ժողովրդի լինելիության և առհասարակ նրա համար, որ վերջ դնենք այս ամոթալի ժամանակաշրջանին, որը մեզ բերեցին այս իշխանությունները։ Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթը նոր իրավիճակ է ստեղծել, այդ ելույթում հնչած մտքերն ու որակումներն անընդունելի են հայ ժողովրդի ճնշող մեծամասնության համար»,- Ազատության հրապարակում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Ամենավտանգավորն այն է, որ այդ ելույթը լսել ենք ոչ միայն մենք, այլև միջազգային հանրությունը, թշնամի երկիրը և պատկերացնում ենք, թե ինչ հետևանքներ այդ ամենը կարող է ունենալ։ Այդ ելույթը շատ որակումներ է ստացել՝ Արցախի և Հայաստանի մահախոսականն է, 3-րդ հանրապետության վերջին ելույթն է ․․․ Կարող ենք այլ անվանումներ էլ տալ, բայց ժամանակ չկա, պետք է գործել անհապաղ և փորձել դուրս գալ այս իրավիճակից», - ասաց Արթուր Վանեցյանը։

Ազատության հրապարակում սկսված պայքարին, ինչպես նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը, արդեն իսկ մեծ թվով մարդիկ են միացել։

«Մարդիկ իրապես հասկանում են՝ ինչ վտանգ է իրենց սպառնում։ Բոլորը պատրաստ են պայքարի, պայքարի մինչև վերջ։ Գալիս ու ասում են՝ խոստացեք, որ գնալու եք մինչև վերջ։ Չենք հեռանալու, մինչև չազատվենք չարիքի այս իշխանությունից», - վստահեցրեց Արթուր Վանեցյանը։


Նա ընդգծեց, որ բոլորի միակ ակնկալիքն է՝ վերջ տալ ստեղծված քաոսին և երկիրը կագնեցնել նորմալ ուղու վրա։

դիտվել է 499 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am