Բակո Սահակյանը դուրս է գալիս ժողովրդի դեմ. Հայկ Խանումյան

Արցախի Ազգային ժողովի հատուկ նիստում ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանի ելույթը Հարգելի ներկաներ, Երբ 2016թ. ընթանում էին քննարկումներ սահմանադրության փոփոխությունների շուրջ և քննարկվում էր խորհրդարանական և նախագահական ընտրությունները միաժամանակ անցկացնելու գաղափարը, կային երկու տարբերակներ՝ լուծարել 6-րդ գումարման ԱԺ և 2017թ. հուլիսին անցկացնել նախագահական և ԱԺ համատեղ ընտրություններ, կամ էլ 2017թ. մինչև 2020թ. ունենալ անցումային շրջան՝ խորհրդարանի կողմից ընտրվող նախագահով: Խորհրդարանական կառավարող ուժերը դեմ եղան 6-րդ գումարման ԱԺ լուծարելուն, սակայն այսօր Բակո Սահակյանին 3-րդ անգամ առաջադրելով նախագահի պաշտոնում՝ կազմալուծում են ոչ միայն խորհրդարանի գաղափարը, այլև քաղաքական դաշտն ամբողջությամբ: Կան սկզբունքներ, որոնց անտեսումը բերում է պետության թուլացման, հանրության մեջ արդարության պակասի, դրանով իսկ՝ ազգային հզորության կրճատման: Բակո Սահակյանն առաջինն Արցախի պատմության մեջ անտեսում է քաղաքական դաշտի կարևորագույն սկզբունքը՝ հեռանալ սահմանված ժամկետում: Առաջադրվելով երրորդ անգամ՝ Սահակյանը ոչ միայն արհամարհում է ժողովրդավարական կարևորագույն սկզբունքները, սահմանադրական նորմերը, այլ դուրս է գալիս ժողովրդի դեմ: Աթոռին կառչած մնալու ցանկություն միգուցե շատերն են ունենում, սակայն տարբեր հասարակություններում առկա մեխանիզմները թույլ չեն տալիս իշխանության հասած անձին չարաշահել իր իշխանությունը, փորձել այն դարձնել ցմահ: Բակո Սահակյանի կողմից երրորդ անգամ նախագահական ժամկետի գնալը ցույց է տալիս, որ Արցախում չկա հակակշիռների մեխանիզմ. ոչ քաղաքական ուժերը, ոչ Ազգային ժողովը, ոչ հանրությունն ի վիճակի չեն կանխել ցմահ իշխանության մնալու ձգտումները: Ավելին, տարիներ շարունակ տեղի է ունեցել այդ հակակշիռների ոչնչացում, տարիներ շարունակ գիտակցված կերպով կառավարող վերնախավը ոչնչացրել է անկախ մամուլը, քաղաքացիական հասարակությունը, ամենակոպիտ միջամտություններով ոչնչացրել կրթական համակարգը, որպեսզի գործ ունենա անզոր ու թույլ հասարակության հետ՝ տարատեսակ սահմանադրական փոփոխություններ նրա գլխին փաթաթելու համար: Տարիներ շարունակ կառավարող վերնախավը ոչնչացրել է տեղական իշխանությունների ինքնուրույնությունը՝ նրանց դարձնելով պետական դոտացիաների շնորհիվ աշխատավարձ ստացող անձանց ամբողջություն: Տարիներ շարունակ տեղի է ունեցել իշխանության և ռեսուրսների անօրինակ կենտրոնացում, ինչը բերել է այսօրվա ողբերգական վիճակին, երբ մի մարդ իրեն համարում է անփոխարինելի և որոշում է մնալ իշխանության՝ անկախ սահմանադրությունից, ձևավորված քաղաքական ավանդույթներից, հասարակության ցանկությունից: Այսօր ոչնչանում է Արցախի քաղաքական համակարգը և մեր քաղաքական մշակույթ է ներմուծվում մի նորություն, որ հատուկ է միջինասիական երկրներին, աֆրիկյան թերզարգացած հասարակություններին, Ադրբեջանին, բայց ոչ երբեք մեզ: Արցախում, նույնիսկ մելիքների կառավարման շրջանում, եղել են խաղի հստակ կանոններ և մելիքների ընտրության ձևեր: Դրանց խախտումները բերել են Արցախի համար ողբերգական իրադարձությունների: Ես դիմում եմ համագործակցության հուշագիր ստորագրած քաղաքական ուժերին: Այս պահին դուք սուբյեկտ եք և մեծ ազդեցություն ունեք որոշումների կայացման վրա: Սակայն ընտրելով Բակո Սահակյանին՝ դուք զրկվելու եք որոշումների վրա որևէ ազդեցություն ունենալու հնարավորությունից, ընդհուպ ձեր նախընտրական կուսակցական ցուցակը ձևավորելու հնարավորությունից: Սա չար գուշակություն չէ, սա ընդամենը քաղաքական տրամաբանություն է: Երբ իշխանությունը ձերն է ու դուք այն զիջում եք ուրիշին՝ ուրիշն է ձեր փոխարեն որոշումներ կայացնում: Ինչպես հիշում եք դեռևս 2016թ. սկզբներին ես անընդհատ նշում էի, որ սահմանադրության փոփոխությունները տեղի են ունենում մեկ անձի իշխանության վերարտադրության համար: Այդ ժամանակ շատերդ հրապարակային ինձ հակադարձում էիք, ասելով, որ դեռ 2017թ. հուլիսից շատ ժամանակ կա ու չենք կարող ասել ով կառաջադրվի նախագահի պաշտոնում: Հիմա 2017թ. հուլիսն է և իմ ասածներն իրականանում են: Ոչ թե նրա համար, որ ես ավելի տեղյակ էի, քան դուք, այլ զուտ նրա համար, որ ես հանրության հետ ազնիվ էի, իսկ դուք ոչ: Դուք, և հատկապես սահմանդրական փոփոխությունների հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, հանրությանը վստահեցրիք, որ սահմանդրությունը փոխվում է ոչ թե Բակո Սահակյանի համար, այլ Արցախ անվան վերականգման համար, այնինչ Արցախ անունը կար նաև նախորդ սահմանադրության մեջ: Հանրության հետ նման կերպ վարվելը պատիվ չի բերում ոչ մեկին, ավելին, սա մեծացնում է հանրության անվստահությունը քաղաքական գործընթացների նկատմամբ, բերում հիասթափության և ապատիայի հանրային կյանքին մասնակցելու տեսանկյունից: Այժմ ես ոլորտ առ ոլորտ անդրադարձ կանեմ՝ հիմնավորելով թե ինչու՞ չընտրել Բակո Սահակյանին: Արտաքին քաղաքականության ոլորտ: Նախագահականն էական քայլեր չի կատարել Արցախի սուբեյկտայնության բարձրացման և գործոն դառնալու ուղղությամբ: Ավելին, այդ սուբեյկտայնությունն ավելի է պակասել: Առավելագույնը եղել են հայտարարություններ, թե Ստեփանակերտը պետք է վերադառնա բանակցությունների սեղան, սակայն այս ուղղության պրակտիկ քայլեր չեն եղել, վախեցել են ցանկացած նախաձեռնությունից, որը այս կամ այն չափով կբարձրացներ Ստեփանակերտի դիրքը: Ավելին, նախագահականը մշտապես արդարացրել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը, այն համարելով բիզնես և գտնելով որ դա ուղղված չէ Արցախի դեմ: Նման վերբերմունքն էլ ավելի է ոգևորել Ռուսաստանին վաճառել գերարդիական սպառազինություն Բաքվին: Տնտեսություն: Անընդհատ շեշտվում է, որ այս տարիներ շարունակ 8-9 տոկոս տնտեսական աճ ենք ունեցել: Էներգետիկ առումով դարձել ենք ինքնաբավ: Իհարկե, վերջինը գովելի և գնահատելի է, այստեղ ես պետք է առանձնացնեմ վարչապետ Արայիկ Հարությունյանի դերը, որպես էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները մեծացնելու նախաձեռնության հեղինակ և իրագործող: Սակայն Արցախը մեկ բնակչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցիչով նախկին խորհրդային երկրների մեջ վերջին տեղում է: Այդ դեպքում ինչու՞ չէ տնտեսական աճը բերել ազգային հարստության էական ավելացման: Որովհետև, երբ 2009թ. ճգնաժամ էր ու Հայաստանում աննախադեպ տնտեսական անկում, ՀՀ վարչապետը հայտարարում էր, որ կրճատելու են ամեն ինչ, բացի Արցախի տրվող միջպետական վարկից: Ավելին, այն ավելացրել են: Դրա շնորհիվ աշխատավարձ ու թոշակ բաժանելով ազգային հարստություն չի ստեղծվում: Իսկ սխալ տնտեսական կառավարումը բերել է ռեսուրսների անօրինակ կենտրոնացման, ինչի հետևանքով, ասենք, երկրի հարկերի մի զգալի հատված կարող է առաջանալ Դրմբոն գյուղի տարածքում, սակայն գյուղը մինչև հիմա կարող է խմելու ջրի խնդիր ունենա: Քաղաքական համակարգի խնդիրների մասին արդեն խոսել եմ: Պետք է նկատել, որ այլակարծության նկատմամբ անհանդուրժողականությունը սերմանվում է նախագահականի կողմից, նախագահի կողմից վերահսկվող Հանրային հեռուստատեսությունը փակ է պահվում պաշտոնական տեսակետից տարբերվող կարծիքների համար: Կարծում եմ, Բակո Սահակյանի նախագահության երրորդ ժամկետում այս միտումները շարունակվելու են և ավելի են սաստկանալու: Բակո Սահակյանի նախագահության տարիներին ամենածանր հարվածը ստացել է կրթության համակարգը: Նախագահականի կողմից համալսարանների կյանքի միջամտությունը, տարբեր ռեկտորներ պարտադրելը, ինչպես նաև համալսարանական կյանքը տոտալ հսկողության տակ պահելը բերել է մի վիճակի, երբ համալսարաններից դուրս են գալիս ոչ թե մասնագետներ, այլ դիպլոմ ունեցող անձինք, ովքեր հետագայում նոր ռեսուրսներ և ժամանակ են ծախսում մասնագիտանալու համար: Այս ամենը բերել է նաև դպրոցների թուլացմանը: Արդյունքում, մի շարք կենսական առարկաների գծով Արցախում ունենք մասնագետների, ուսուցիչների խրոնիկ պակաս: Քվեարկելով Բակո Սահակյանի օգտին՝ դուք կողմ եք քվեարկում ցածր կրթությանը, անդեմ արտաքին քաղաքականությանը, կարևոր հարցերի շուրջ որոշումներ կայացնելու անընդունակությանը, քաղաքական անհանդուրժողականությանը և արտահայտվելու արգելանքներին: Ես քվեաթերթիկում ջնջելու եմ Բակո Սահակյանի անունը՝թողնելով Էդուարդ Աղաբեկյանի անունը:

դիտվել է 37 անգամ
Լրահոս
«Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ Թրամփի մասնակցությամբ ընդունելության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը․ կա տուժած «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը․ կա վիրավոր Գաղտնիքը հենց այդ չերևացող 500.000-ի մեջ է «Գորշ գայլերը»՝ Երևանում Նիկոլ Փաշինյանի «չալաղաջ փարթիի» համերգին Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am