ՊԵԿ-ը «օրինապահ»-ի կարգավիճակ է շնորհել ևս վեց հարկ վճարողի
«Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագրերի շնորհման հերթական փուլի արդյունքների ամփոփմամբ՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը հուլիսի 19-ին հավաստագիր է շնորհել ևս 6 հարկ վճարողի: Դիմում ներկայացրած բիզնեսի 8 ներկայացուցիչներից սահմանված չափանիշներին չեն համապատասխանել 2-ը: Հիշեցնենք, որ տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 168 տնտեսվարող, որից 121-ի դիմումը բավարարվել է, 47-ինը՝ մերժվել: Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Օրինապահ հարկ վճարողների ցանկ «ՖԼԱԹ-ՔԼԱԲ» ՓԲԸ «ԱՅՅՈՒՆԵԹՎՈՐՔՍ» ՍՊԸ «Ի-ՎԻ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՓԲԸ «ՆՅՈՒԶ ԴԻՓԼԻ» ՍՊԸ «ԱՄՈՒՆԴԻ- ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ «ԶԱՆԳԵԶՈՒՐ ՏԵՐՄԻՆԱԼ» ՍՊԸ
