Մոլորակի ամենավառ առաջին տիկինը. Շանտալ Բիյա/տեսաշար/
Վառ, էքսցենտրիկ, էպատաժային. այսպես կարելի է նկարագրել Կամերունի առաջին տիկնոջը՝ Շանտալ Բիյային։ Wnews.am-ը ներկայացնում է մոլորակի ամենավառ առաջին տիկնոջը։
Շանտալ Բիյան ծնվել է 1971թ. ֆրանսիացի ներգաղթյալ Georges Vigouroux ի ընտանիքում։ Նրա մայրը 2007 թ. ընտրվել է Բանգուի քաղաքապետ։
Շանտալը հիմնել է մի քանի բարեգործական կազմակերպություններ, որոնց թվում՝ «Աֆրիկյան Սինէներգիա», որը զբաղվում է ՁԻԱՀ-ի խնդիրներով, ինչպես նաեւ Շանտալ Բիյայի Ֆոնդը։
Շանտալի մասին տեղեկատվությունը քիչ է. հայտնի է, որ առաջին տիկինն ամուսնուց՝ Կամերունի նախագահ Պոլ Բիյայից փոքր է շուրջ 40 տարով (նախագահն 82, իսկ կինը 44 տարեկան է)։

15 սմ բարձրությամբ նրա սանրվածքը շատերին է զարմացնում. ի դեպ, սա նրա բնական մազերն են, այլ ոչ թե կեղծամ։
Հայտնի է, որ Քամերունի առաջին տիկինն ընկերություն է անում Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիի կնոջ՝ Կարլա Բրունիի հետ։ Փարիզում նրանք հաճախ են միասին գնումներ անում ։
Ապրանքանիշերից նա նախապատվությունը տալիս է Dior-ին եւ Chanel-ին։ Նրա զգեստապահարանի իրերից շատերը հատուկ անհատական պատվերներ են։
Նա շատ է սիրում մասնակցել տարաբնույթ հանրային միջոցառումների, որոնցից շատերն ինքն է կազմակերպում։


Չինաստանի առաջին տիկնոջ հետ
Շանտալն ու Փերիս Հիլթոնը
Հռոմի պապի հետ





