Պայմանագրային զինծառայող է ականի պայթյունից վիրավորվել
Tert.am-ի տեղեկություններով այսօր ժամը 13:00-ի սահմաններում Արարատի գնդի պայմանագրային զինծառայողներից մեկն ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է: Տեղեկությունների համաձայն՝ զինծառայողն ականապատ դաշտում է, այս պահի դրությամբ նրան փորձում են օգնություն ցուցաբերել սակրավորները: Նախնական տեղեկություններով՝ պայմանագրային զինծառայողը փորձել է կարճ ճանապարհով մի հենակետից մյուս հենակետ հաց տեղափոխել, ինչի ընթացքում ականի պայթյուն է տեղի ունեցել: ՀՀ քննչական կոմիտեից Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին ականի պայթյունի վերաբերյալ տեղեկությունը: «Նման ահազանգ ստացվել է: Մեկ պայմանագրային զինծառայող սրունքի շրջանում բեկորային վնասվածք է ստացել»,- հայտնեցին Քննչական կոմիտեից, հավելելով, որ դեպքի վայրում աշխատում է քննչական խումը, հանգամանքները պարզվում են:
