Փաստաբանները ներկայացրին Տ. Աթանեսյանի գրասենյակի վրա հարձակման տեսանյութը (video)
Ամիսներ առաջ փաստաբան Տիգրան Աթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել, որտեղ ասվում է, որ հարձակման է ենթարկվել իր գրասենյակում, որի արդյունքում ստացել են մարմնական վնասվածքներ: Փաստաբանը նաև նշել էր, որ իրենց վրա հարձակվել են Սիմոն Բաբայանը, Վրեժ Խաչիկյանը, Գևորգ Մկրտչյանն ու ոմն Արսեն: Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Տիգրան Աթանեսյանը ներկայացրեց մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է գրասենյակ ներս մտնողներից մեկը նախօրոք ծանոթանում տեղանքին, այնուհետև 4 անձինք մտնում են գրասենյակ և մոտ 2 րոպե անց դուրս գալիս այնտեղից: Տեսանյութը գտնվում է նաև նախաքննական մարմնի մոտ և փաստաբանները նշում են, որ նախաքննական մարմինը աչք է փակում բացահայտ հանգամանքների վրա: Փաստաբան Երվանդ Վարոսյանն էլ իր հերթին նշեց, որ հարձակվողները Փաստաբանների պալատում որոշակի պաշտոններ են զբաղեցնում և առանց հովանավորչության նման քայլի չէին գնա: Ստորև տեսանյութը.
