Անդրանիկ Սարկավագի տունը՝ քանդման եզրին. հենց տան մեջ հիմք են գցել, 12 հարկանի շենք են կառուցում

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սասուն» ազգագրական երգի-պարի խմբի ղեկավար, «Գաթա բենդ»-ի հիմնադիր Անդրանիկ սարկավագ Մանուկյանի հենց տան մեջ մետաղաձողերով հիմք են գցել ու 12 հարկանի շենք են կառուցում: Այս մասին նա բազմիցս բարձրաձայնել է, սակայն այդպես էլ սայլը տեղից չի շարժվել:

ArmLur.am-ը այցելել է վերջինիս առանձնատուն, տեղում ծանոթացել բազմահարկ շենքի կառուցման հետեւանքով նրա տանն առաջացած խնդիրներին, ակնհայտ ճաքած պատերին: «Ամբողջ տունը կորած է ճաքերի մեջ, օր օրի էլ ավելի է բացվում: Շինարարությունը ոչ միայն իմ բակի մեջ է, այլ անձամբ իմ սեփական հողում է: Երեք մետրից ավելի քանդել են եւ եկել մտել իմ տան մեջ: Երբ նոր էին նախագծում բազմաբնակարան շենքի կառուցմը, ինձ ասացին՝ ստորաբար խաբելով, որ 20 մետր հեռավորություն այն կունենա, բայց երբ հասկացա, որ ամենեւին էլ այդպես չէ, վտանգը հասկանալով՝ բողոքեցի համապատասխան կառույցներին, մի որոշ ժամանակով շինարարությունը կասեցրին, բայց հետո նախկին քաղաքապետ։ Հայկ Մարությանի թեթեւ ձեռքով այն վերսկսվեց:

Ես նախ ցանկացա տեսնել իրեն, ասել, թե ինչ ապօրինի շինարարություն է ընթանում, բայց այդպես էլ չկարողացա տեսնել: Եվ 2021 թվականի դեկտեմբերի 22-ին Հայկ Մարությանը շինթույլտվույթուն է տվել, որպեսզի շարունակեն այս խայտառակ ապօրինի շինության կառուցումը, եւ ազատվել է քաղաքապետի պաշտոնից: Հիմա ես ուզում հասկանալ՝ եթե իրականում գոյություն ունի օրենք, եւ այն գործում է, ապա թող հանցագործներին գտնեն, բերեն, պատժեն, այդ թվում՝ Հայկ Մարությանին օրենքի առաջ բերեն կանգնեցնեն, հարցնեմ՝ ինչու ստորագրեց այդ շինթույլտվությունը, երբ ես գողին բռնել բերել էի Ձեզ մոտ», - պատմեց մեր զրուցակիցը:

Խնդրին անդրադարձել է նաեւ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, որն անձամբ է զրուցել Երեւանի ներկայիս քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հետ: «Ինձ դիմել է Անդրանիկ սարկավագը, եւ ես իր հարցով հանձնարարել եմ հանձնաժողովի փորձագետներին զբաղվել, որպեսզի հասկանանք, թե ինչպես է մարդու սեփականությունը դարձել ուրիշի գույք« կամ ինչպես են կարողանում այդքան հեշտությամբ քանդել մեկ այլ անձին պատկանող սեփականությունը: Ինչպես նաեւ խոսել եմ Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հետ, ով ինձ վստահեցեց, որ որեւէ շինարարություն չի շարունակվում, եւ դադարեցման գործընթաց է սկսված, եւ կասեցված է շինարարությունը, մինչեւ հասկանանք, թե ինչպես է ավարտվելու իրավական մասով գործը: Հիմա ես սպասում եմ, եւ շատ ցավալի կլինի, որ հանկարծ պարզվի, որ շինարարությունը երբեւէ կարող է սկսվել, քանի որ ես ամենաբարձր մակարդակով գոնե հավաստիացում ունեմ, որ այն կասեցված է»,- ասաց նա:

Հուսով ենք՝ քաղաքապետը հետեւողականն կլինի իր տված խոսքին եւ այսպիսի իրավիճակի այլեւս ականատես չենք լինի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 373 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am