Փաշինյանը հստակ թիրախավորեց Արցախի իշխանության բոլոր ներկայացուցիչներին՝ ասելով, որ նրանց գործունեությունն ընդդեմ Հայաստանի և ընդդեմ Արցախի է․ Նաիրա Զոհրաբյան

«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ Հայաստանից Արցախ մեկնած խորհրդարանական ընդդիմությանն Աղավնոյի սահմանակետում թույլ չէին տվել մտնել Արցախ։ Այս մասին բարձրաձայնեցին նաեւ իրենք՝ պատգամավորները, «Հայաստան» դաշինքի պատգամավորները հայտարարություն տարածեցին։ Դրան անմիջապես հետեւեց Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը, որտեղ մեղադրում էին ռուս խաղաղապահներին՝ խորհրդարանական ընդդիմությանն Արցախ չթողնելու համար։ Թեմայի շուրջ զրուցել ենք նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ։

– Տիկին Զոհրաբյան, ըստ Ձեզ, ինչո՞ւ ռուս խաղաղապահները թույլ չեն տվել ընդդիմադիրներին՝ մտնել Արցախ։ Դուք եւ ընդդիմադիր պատգամավորները մեղադրեցիք Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին՝ համատեղ գործարքի համար, մինչդեռ ԱԳՆ-ն, ըստ էության, հերքեց՝ իր հերթին դատապարտելով ռուս խաղաղապահների քայլը։ Ի՞նչ է իրականում տեղի ունեցել։

– Այո, որեւէ մեկն իրավական եռակողմ համաձայնությամբ իրավունք չուներ արգելելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ լինեն պատգամավոր, թե ոչ պատգամավոր, մուտքն Արցախի Հանրապետություն։ Երեկ ԱԳՆ-ն փորձեց, պարզապես օգտագործելով միջադեպը, հերթական հարվածը թիկունքից հասցնել ռուսական խաղաղապահ ուժերին, ինչն ուղղակիորեն չի բխում Արցախի շահերից եւ վնասում է Արցախում ապրող ժողովրդի անվտանգությանը։ Ես հիմա շատ փակագծեր չեմ բացելու, բայց փորձեցի իմ ռուս գործընկերներից հասկանալ, թե ինչ է իրականում տեղի ունեցել։ Իրենց մտահոգությունն այն էր, որ Հայաստանի պատգամավորները նման աղմուկով, այդ մասին նախապես հայտարարելով եւ մեծ քանակով շարժվելով Արցախ, կարող էին ադրբեջանական կողմից հանգեցնել սադրանքների, որի ողջ պատասխանատվությունը կրելու է ռուսական կողմը, որովհետեւ, ինչպես Նիկոլ Փաշինյանն է սիրում այլեւս ասել՝ «այդ ռեգիոնը գտնվում է ռուս խաղաղապահների պատասխանատվության տակ», ուստի իրենք, անվտանգային նկատառումներից ելնելով, այս պահին թույլ չեն տվել պատգամավորներին մտնել Արցախ։ Սա շատ խստորեն օգտագործեց Հայաստանի իշխանությունը, որը տեւական ժամանակ հետեւողականորեն իր մուննաթն է հայտնում պարբերաբար ռուս խաղաղապահների գործունեության հետ կապված, եւ դրան ստիպված անդրադարձավ նաեւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը՝ ասելով, որ գործընկերային չէ, եւ ռուս խաղաղապահներն իրենց գործունեությունն առավելագույնս կատարում են, եւ եթե կան թերություններ, իրենք կփորձեն հասկանալ։ Ընդամենը հերթական անգամ ստացվեց, որ իշխանությունը կարողացավ իրեն բնորոշ մանիպուլյատիվ էֆեկտով, մանիպուլյատիվ գործիքով, ինչին իրենք տիրապետում են կատարելապես, երեկվա միջադեպն օգտագործել ռուս խաղաղապահներին թիրախավորելու համար։ Ես նորից եմ կրկնում՝ որ պահին ռուս խաղաղապահը ոտքը քաշի Արցախից, իմացեք՝ ժամերի ընթացքում Արցախում տեղի են ունենալու էթնիկ զտումներ։ Եվ եթե կան մարդիկ, որ դա չեն հասկանում եւ փորձում են ռուս խաղաղապահներին դարձնել թիրախ, ուրեմն այդ մարդիկ գործում են ընդդեմ Հայաստանի Հանրապետության եւ ընդդեմ Արցախի։ Սա է եղել իրականությունը։

– Արցախի կողմից որեւէ միջամտություն եղե՞լ է, այս մասին որեւէ տեղեկություն ունե՞ք։

– Ես երեկ խոսել եմ Արցախի խորհրդարանի իմ գործընկեր-պատգամավորների հետ։ Նրանք ինձ տեղեկացրին, որ շտապում են Աղավնոյի սահմանակետ, որտեղ կանգնած են ընդդիմադիր մեր գործընկերները, որովհետեւ չէին թողնում Աղավնոյի անցակետից անցնեին։ Արցախի խորհրդարանի բոլոր խմբակցություններն ու իրենց ղեկավարները եղել են ընդդիմադիր մեր գործընկերների հետ, քննարկում-խոսակցությունը կայացել է։ Եվ, ի դեպ, ես այսօր լսում էի Նիկոլ Փաշինյանի ելույթը, եւ նա շատ հստակ թիրախավորեց Արցախի իշխանության բոլոր ներկայացուցիչներին՝ ասելով, որ նրանք աշխատում են Հայաստանի դեմ, եւ նրանց գործունեությունն ընդդեմ Հայաստանի եւ ընդդեմ Արցախի է։ Կոնկրետ ինչ դերակատարություն է ունեցել Արայիկ Հարությունյանը՝ ես չեմ կարող ասել, հանդիպե՞լ է, թե՞ այսօր կհանդիպի ընդդիմադիր պատգամավորներին, որովհետեւ, իմ տեղեկություններով, իրենք այս պահին Սյունիքում են։

– Ի՞ նչ եք կարծում, եթե Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը զուսպ արտահայտվեր, աղմուկ չբարձրանար, նման միջադեպ տեղի չէ՞ր ունենա։

– Չեմ հավակնում լինել այսպես բացարձակ վերջին ճշմարիտ ատյանը։ Բայց իմ զրուցակից բարձրաստիճան գործընկերները պնդում են, որ իրենց անհանգստացրել է նախապես հայտարարված աղմուկը, որը կարող էր նրանց դարձնել թիրախ, եւ ադրբեջանական կողմը, օգտվելով դրանից, գնար սադրանքների, որի ողջ պատասխանատվությունն ընկնելու էր ռուս խաղաղապահների վրա»:

դիտվել է 280 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am