Լարված իրավիճակ Սասնա ծռերի դատական նիստին
Երբ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց փաստաբաններ Արայիկ Պապիկյանի և Մուշեղ Շուշանյանի նկատմամբ կիրառել դատական սանկցիա և դիմել փաստաբանների պալատ՝ նրանց պատասխանատվության ենթարկելու համար,դատարանում լարված իրավիճակ ստեղծվեց: Փաստաբանները դժգոհեցին և դատավորին փորձեցին հիշեցնել, որ իրականում Մուշեղ Շուշանյանը դատարանի շենքի մոտ է, և ցանկանում էին նրա պայուսակը խուզարկել, ինչի պատճառով դահլիճ չի մտել։ Վիճաբանություն առաջացավ։ Դատավորը նշեց, որ ինքն է նախագահում նիստը և թույլ չի տալիս նրանց արտահայտվել։ Պաշտպաններից Արա Ղարագյոզյանն էլ դատավորից փորձում էր ճշտել՝ արդյո՞ք նա խուզարկության կամ զննության ենթարկվել է դատարանի շենք մտնելուց առաջ։ Դատավորը գնաց խորհրդակցական սենյակ՝ փաստաբան Հարություն Բաղդասարյանի նկատմամբ սանկցիա կիրառելու հարցը քննարկելու համար։
