Դանակահարված հոգեբանի վիճակը կրիտիկական է
Արդեն տեղեկացրել ենք,որ իր գրասենյակում դանակահարել են հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գիտական ղեկավար Ռուբեն Պողոսյանին,ու կրկտիկական վիճակում տեղափոխել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոց:Նրա վրա հարձակվողը իր հիվանդն է եղել: Հիվանդանոցի լրատվական ծառայությունից տեղեկացանք , որ վերջինս տեղափոխվել է դանակահարության հետևանքով ստացած գլխի և վերին վերջույթների բազմաթիվ վերքերով, առատ արյունահոսությամբ, ծանր աստիճանի հեմորագիկ շոկով: Անմիջապես տեղափոխվել է վիրահատարան, որտեղ դիմածնոտային, և այլ նեղ մասնագետները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: Վիճակը ծանրացել է մեծ արյան կորստի պատճառով, ինչը հանգեցրել է նաև կրկնակի ծանր ինֆարկտի զարգացմանը: Ներկա պահին հոգեբանի վիճակը գնահատվում է կրիտիկական ծանր:
