Ստյոպա անունով արջի կյանքն իր ռուսական ընտանիքում
Սվետլանա և Յուրի Պանտելինկոների ընտանիքում նրանց հետ միասին ապրում է Ստյոպա անունով մի արջ։ Ամուսիններն արջին վերցրել են, երբ նա ընդամենը 3 ամսեկան քոթոթ է եղել։ Ա Նրանք ամեն երեկո թեյում են իրենց սիրելի արջի հետ և հեռուստացույց դիտում։Այժմ Ստյոպան 20 տարեկան է և կշռում է ավելի քան 300 կգ, իսկ հետևի ոտքերի վրա կանգնած վիճակում հասակը 220 սմ է։ Նա ամեն օր 5 կգ թարմ միս, ձու և բանջարեղեն է ուտում, իսկ աղանդերին նախընտրում է խտացրած կաթ։ Ստյոպան նաև հիանալի խաղընկեր է ընտանիքի համար, ինչպես նաև անչափ հավատարիմ ընկեր, որը ցանկացած անվտանգության համակարգից ավելի լավ է հսկում տունը։ Տան դռան վրա փակցված է «Զգուշացեք զայրացած արջից» մակագրությամբ ցուցանակ, որը տեսնելուց հետո ոչ մի ավազակ չի համարձակվի մոտենալ տանը։Արջը նաև կայք ունի, որտեղ գրված է․ «Յուրին և Սվետլանան, դառնալով Ստյոպայի երկրորդ ծնողները, նրան դարձրել են կրկեսի իսկական արտիստ և ֆիլմի աստղ։ Նա խելացի է, բարի և աներևակայելի գեղեցիկ»:
