Նիկոլի հերթական մանիպուլյացիան ԱԺ ամբիոնից՝ 44–օրյա պատերազմի պատճառների և իր մեղավորության մասին (video)

2021 թվականի վերաբերյալ մեր բոլորի զգացողություններում բացասկանը գերակշռում է, Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ասաց, թե 44-օրյա պատերազմում ի սկզբանե ընդունել է իմ մեղքն ու պատասխանատվությունը թե պատերազմի, թե պարտության համար:

«Բայց չեմ ընդունել ու չեմ ընդունելու մեղադրանքները, որ ինձ հասցեագրում են ընդդիմադիրները 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո՝ մեղադրելով հողեր հանձնելու, այդպիսով նաև դավաճանության մեջ», - հայտարարեց ՀՀ վարչապետը:

Նա նշեց, թե վերջերս տված հարցազրույցներից մեկում ակնարկել է, որ եթե իրեն ուզում են օբյեկտիվ մեղադրանք վերագրել, իրեն պետք է մեղադրել ոչ թե հողեր հանձնելու, այլ պետք է մեղադրել հողեր չհանձնելու մեջ:

«Ես, այո, ուզում եմ խոստովանել՝ հնարավոր է, որ մեղավոր եմ դրանում, մեղավոր եմ, որ 2018-2019 թվականներին մեր հանրության առաջ չեմ կանգնել ու չեմ բարձրաձայնել, որ մեր բոլոր բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք յոթ հայտնի շրջանն ու իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը: Մեղավոր եմ, որ մեր ժողովրդին չեմ ասել, որ միջազգային հանրությունը միանշանակորեն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ակնկալում է, որ մենք էլ ճանաչենք, ակնկալում է, որ Ղարաբաղից հեռացած ադրբեջանցիները լիարժեք ներգրավված լինեն Լեռնային Ղարաբաղի ապագայի որոշման ու կառավարման հարցերում, մեղավոր եմ, որ հստակ ու աներկբա չեմ ասել, որ առաջարկվող մեզ համար անընդունելի սցենարները ընդունելի չեն եղել Ադրբեջանի համար ու միջազգային հանրության ներկայացուցիչները մեզ երբեմն հստակ, երբեմն դիվանագիտական եղանակով ասում էին, որ այդ ամենը հայկական կողմից ընդունվելու դեպքում դեռ պետք է համոզել Ադրբեջանին, որ նա ընդունի. այս ամենը պարտավոր էի մանրամասն ներկայացնել մեր ժողովրդին, սա չանելն է իմ իրական մեղքը, հանձնելով գուցե կփրկեի հազարավոր կյանքեր, իսկ չհանձնելով, փաստորեն, հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա», - ասաց վարչապետ Փաշինյանը:

դիտվել է 398 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am