Լարված իրավիճակ Ֆիրդուսի շուկայում.տաղավարները ապամոնտաժում են
Վաղ առավոտվանից լարված իրավիճակ է Ֆիրդուսի շուկայի տարածքում: Դեռ լուսադեմին հարակից տների բնակիչները արթնացել են տրակտորի ձայնից: Տոնավաճառի հարակից տարածքում տեղակայված էր տրակտոր, որը, բնակիչների խսքով, տարածք էր բերվել ապամոնտաժումն իրականացվելունպատակով: Քաղաքապետարանի առեւտրի եւ սպաասարկման բաժնի աշխատակիցներ Արարատ Մկրտչյանը եւ նույն բաժնի մեկ այլ աշխատակից փորձում էին բանակցելու միջոցով ապամոնտաժումը իրականացնեն: Վերջիններիս պնդմամբ՝ քաղաքապետարանը երկու ամիս ժամանակ էր տվել շուկայի առեւտրականներին այլ առեւրային տարածք տեղափոխվելու նպատակով, սակայն նրանք չեն տեղափոխվել, իսկ այժմ պետք է ապամոնտաժեն շուկան, որպեսզի ճանապարհ բացեն հետագա կառուցապատման համար: Դիմելով քաղաքապետարանի աշխատակիցներին առեւտրականներն ասում էին, որ գրավոր դիմել են քաղաքապետարան, որպեսզի մինչեւ այս տարվա վերջ կարողանան աշխատել, սակայն դեռ պատասխան չեն ստացել:
