Ի՞նչ պետք է անի Հայաստանը ստեղծված վիճակում

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Արցախյան հիմնախնդրի շուրջ բավական ուշագրավ գործընթացներ են տեղի ունենում։ Նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո դեռևս աղոտ ակնկալիքներ կային, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո բանակցային գործընթացը շուտով վերսկսվելու է։ Սակայն մինչ օրս համանախագահության հովանու ներքո բանակցային գործընթացի մեկնարկ տրված չէ։ Ճիշտ է՝ այդ ընթացքում մի քանի անգամ Փաշինյանի և Ալիևի հանդիպումներ տեղի ունեցան Մոսկվայում կամ Բրյուսելում, բայց այդ հանդիպումների ընթացքում շոշափվել են հիմնականում հումանիտար խնդիրներ, սահմանազատմանը, հրադադարի պահպանմանը վերաբերող հարցեր։ Եվ այդպես էլ կոնկրետ բովանդակային խոսակցություն կամ անդրադարձ Արցախի կարգավիճակի հարցին չի եղել։

Առկա իրավիճակում Ադրբեջանին ու Թուրքիային, մեծ հաշվով, ձեռնտու է, որ համանախագահության կողմից նախատեսվող բանակցություններն այդպես էլ չսկսվեն կամ, ընդհանրապես, Մինսկի խումբն ու համանախագահությունը երկրորդ պլան մղվեն, նույնիսկ չգոյության դատապարտվեն։ Թուրքիան, որը միշտ փորձել է դառնալ Մինսկի խմբի համանախագահ, Հայաստանի հետ հարաբերություններում իր նախապայմանների և այլ ջանքերի ներդրման արդյունքում ձգտում է առանձին՝ Թուրքիա-ՀայաստանԱդրբեջան հարթակ ստեղծել, որի միջոցով Հարավային Կովկասը կարող է դարձնել իր ազդեցության տիրույթ և, մեծ հաշվով, փոխարինել Մինսկի խմբին։ Հարց կարող է ծագել, թե այդ ինչպե՞ս էր պատահում, որ նախկինում եռանախագահներին հաջողվում էր կազմակերպել և առաջ տանել բանակցային գործընթացը, իսկ հիմա դա չի ստացվում։

Այս առումով ուշագրավ է, որ ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու Ռուսաստանը միշտ էլ տարբեր հարցերի շուրջ հակասություններ են ունեցել, սակայն դա չէր խանգարում ընդհանուր մոտեցում ձևավորել Արցախի հարցում։ Եվ քանի որ տարիներ շարունակ բանակցային պրոցեսն ընթացել է և տարբեր լուծումների փաթեթներ են քննարկվել, ապա չէր կարող այնպես ստացվել, որ հանկարծ կտրուկ եռանախագահության ինստիտուտը դադարեցներ իր աշխատանքը։ Այսինքն, այդ ինստիտուտի հովանու ներքո բանակցային գործընթացը կանգնեցնելու հատուկ նախադրյալներ են ստեղծվել, որին նպաստել է նաև հայկական կողմը, ավելի ստույգ՝ Փաշինյանի իշխանությունը։ Օրինակ՝ իշխանության գալուց հետո Փաշինյանը նախընտրում էր Մինսկի խմբի համանախագահության ձևաչափից բանակցությունները տեղափոխել սեպարատ համաձայնությունների դաշտ։ Դուշանբեի վերելակային հանդիպումը դրա ամենավառ օրինակն էր։

Եվ ՀՀ իշխանությունների չմտածված քայլերի արդյունքում եռանախագահությունը քիչ-քիչ դուրս մղվեց, քանի որ այլևս համանախագահներն ի՞նչ շահագրգռվածություն պետք է ունենային հանդիպումներ կազմակերպելու հարցում, եթե հակամարտող կողմերն առանձին պայմանավորվածություններ են ձեռք բերում։ Մյուս կողմից էլ՝ Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների լարվածությունը և ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու և միջազգայնորեն մեկուսացնելու Արևմուտքի գործելակերպը ևս ազդել են Մինսկի խմբի գործունեության վրա։ Պատահական չէ, որ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հայտարարեց, թե Ֆրանսիան ու ԱՄՆ-ը հրաժարվել են համագործակցել Ռուսաստանի հետ՝ Մինսկի խմբի եռյակում՝ ընդգծելով, թե դրանով նրանք հարվածի տակ են դնում հիմնախնդրի կարգավորումը և առաջին հերթին հայկական շահերը, քանի որ այս իրավիճակում ամենից շատ հայկական կողմին է պետք, որ Մինսկի խմբի եռյակը գործի։ Ստացվում է, որ համանախագահող երկրներից մեկը փաստացի վկայում է, որ Մինսկի խմբի եռյակի ձևաչափը փաստացի չեղարկվել է։ Սակայն զարմանալի է, որ ՀՀ իշխանությունները Էդուարդ Աղաջանյանի դեմքով արձագանքում են, թե դա միայն Լավրովի ընկալումն է, քանի որ իրենք առանձին շփումներում պատրաստակամություն են ստանում թե՛ Ֆրանսիայի, թե՛ ԱՄՆ գործընկերներից։

Այդ դեպքում, եթե պատրաստակամություն կա ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից, ապա ինչո՞ւ եռանախագահության հովանու ներքո բանակցությունները չէին մեկնարկում Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններից առաջ, երբ Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններում լարվածությունը չէր հասել իր գագաթնակետին։ Մյուս կողմից էլ՝ եթե եռանախագահության ինստիտուտը գործում է, ապա ինչո՞ւ է սկզբից Հայաստան այցելելու ֆրանսիացի համանախագահը, ապա հետո ամերիկացի համանախագահը։ Այսինքն՝ ինչո՞ւ առանձինառանձին: Չէ՞ որ եթե եռանախագահության ինստիտուտը գործում է, ապա նրանք պետք է միասին այցելություն կազմակերպեին, թեկուզ առանց ՌԴ-ի, եթե բողոքի «ցույցը» սոսկ հակառուսական է։

Ստացվում է, որ իսկապես Մինսկի խմբի համանախագահությունը, որպես ձևաչափ, դադարել է գործոն լինելուց։ Ուստի այս պահին չգործող ինստիտուտին ապավինելը և ոչինչ չձեռնարկելը կարող է վնասակար լինել հայկական կողմի համար։ Իսկ այս իրավիճակում ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանը այնպիսի վտանգավոր զարգացումներից խուսափելու համար, երբ հայկական կողմին կարող է կարգավորման նոր ձևաչափ պարտադրվել կամ ընդհանրապես դուրս թողնել Արցախի հարցը միջազգային քննարկումների հարթակից։ Միանշանակ է, որ Հայաստանը պետք է դիվերսիֆիկացված մոտեցում որդեգրի և սերտորեն աշխատի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ, ընդ որում՝ որպեսզի նրանք հստակ ընդգծեն, որ Արցախյան հիմնախնդիրը լուծված չէ, ընդունելի չէ միակողմանի և ուժի կամ ուժի սպառնալիքի միջոցով դրա լուծման ցանկացած տարբերակ։

Բացի դրանից, ոչ մի կերպ չպետք է թույլ տալ, որ Արցախյան իրողությունները դուրս մնան միջազգային օրակարգից, այլ ընդհակառակը՝ միջազգային բառապաշարի անբաժանելի մասը պետք է դառնան Արցախի ժողովրդի՝ ցեղասպանության վտանգի ենթարկվելու և էթնիկ զտումներն արձանագրող որոշումներն ու բանաձևերը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 165 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am