Թալինում ընդդիմությունը հանձնվե՞լ է

«Իրավունք» թերթը գրում է. «Դեկտեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետընտրական լարվածությունը թոթափելու նպատակով Թալին խոշորացված համայնքում որոշել են գնալ նոր արտահերթ ընտրությունների:

Հաշվի առնելով, որ տեւական ժամանակ է, ինչ ընդդիմադիր ուժերը, համայնքային


իշխանությունը նրանցից գողանալու պատճառով, հրաժարվում էին մասնակցել ավագանու նիստերին, այդկերպ, ըստ էության, խափանելով նշանակովի համայնքապետարանի գործունեությունը:

Այն, որ ընդդիմադիր ավագանու անդամները հրաժարվել են ավագանու նիստերին մասնակցելուց, հայտարարել են հենց իրենք` ընդդիմադիրները եւ ոչ մեկ անգամ: Այսօր, սակայն, Թալինի մեր աղբյուրները պնդում են, որ բավական ուշագրավ գործընթաց է նկատվում: Երբ արդեն քաղաքական մեծամասնությունը որոշել է վերջնականապես գնալ արտահերթ ընտրությունների, ընդդիմադիրները հայտարարում են, որ իրենք էլ, ինչպես տեղի մեր աղբյուրն է փաստում. «Հլու-հնազանդ համաձայն են գնալ եւ մասնակցել ավագանու նիստերին եւ աշխատել այն համայնքապետի հետ, ում հետ դեռ մի քանի օր առաջ, մինչեւ նոր ընտրությունների մասին հայտարարվելը, ոչ մի ցանկություն չունեին աշխատելու, ավելին՝ բառ փոխանակելու:

Մենք՝ թալինցիներս, արդեն հոգնել ենք այս խաղերից, բա ավագանու նիստերին մասնակցող էիք, ինչի՞ էիք կաթվածահար արել այս ամիսներին համայնքի աշխատանքները, կամ հիմա նույն Տավրոս Սափեյանը ո՞նց դարձավ Ձեզ համար ընդունելի համայնքապետ, հիմա ո՞նց եք գնալու Տավրոսի հետ աշխատելու: Սա ընդդիմության հերթական խաղն է հանուն պաշտոնի»,- վրդովված նկատեց թալինցիներից մեկը:

Կարճ ասած, ունենք այս իրավիճակը: Այն, որ Թալինում համայնքապետ են սարքել տարաբնույթ ավանտյուրաների միջոցով, երեւի կասկած որեւէ մեկի մոտ չի մնացել: Միեւնույն ժամանակ քաղաքային ընդդիմությունն այդպես էլ չկարողացավ քաղաքը կազմակերպելով՝ դեմ գուրս գալ այդ իրավիճակին: Եվ եթե հիմա իրոք որոշել են անցնել իրենց լիազորություններին, ապա դա կնշանակի, որ հանուն ավագանու խղճուկ աթոռների, ծախելու են ամեն մի սկզբունք: Ու սրանից հետո ուզում ենք նորմալ քաղաք կամ երկի՞ր ունենալ. անիմաստ հույսեր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 369 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am