Արայիկ կոչեցյալ, պաշտոնական հանդիպմանդ ո՞ւր էր Արցախի դրոշը

Էն որ մարդիկ խոսում, ասում են՝ Նիկոլը ծրագրված է եկել, որ Արցախը հանձնի, շատերը մտածելու տեղ՝ հակաճառում են։  Զարմանում եմ, որ որոշ մարդիկ քոռացել ու ոչինչ չեն տեսնում։ Ականջներին գոռում ես՝ չեն լսում, աչքներն ես խոթում՝ չեն տեսնում։ Որոշներն էլ այնքան անտարբեր են, որ նրանց թմբիրից հնարավոր չէ հանել։ 

 

Ես մի օրինակ կբերեմ միայն, որ Նիկոլ Փաշինյանը ի սկզբանե Արցախը որպես ինքնուրույն միավոր  չի ճանաչել ու դա չի քողարկել, մնացած օրինակների շուրջ դուք մտածեք։  

2019 թվականի հոկտեմբեր ամսին Նիկոլ Փաշինյանը Երևանում` կառավարությունում, ընդունել էր Բակո Սահակյանին և պաշտոնական հանդիպմանը տեղադրված էր միայն ՀՀ դրոշը, որը քննարկումների  առիթ դարձավ, բայց և լռեցվեց՝ իբր մոռանալու  պատճառով է եղել։ Այն ժամանակ եթե Փաշինյանն ասեր՝ ի՞նչ Արցախ, ես Արցախ չեմ ճանաչում, մարդիկ խելքի կգային։ Բայց ցանկացած իրադրության մեջ ամենաանհեթեթ պատճառին մարդիկ հավատացել են, չեն իմացել գլխներին գալիքը։ Մտածել են՝ դե մեր Նիկոլն ա էլի, մոռացել է, կամ էլ նրա բերած մանկապարտեզը «խամ է,  դեռ բան չի հասկանում»։  

2020թ մայիսի 28-ին Կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնական առաջին հանդիպումը։ Մինչ այդ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ նրանք հարգանքի տուրք են մատուցել Սարդարապատի հերոսների հիշատակին։ Առաջին պաշտոնական  հանդիպումն էր Արցախի Հանրապետության նորընտիր նախագահի հետ։ Ու դա պիտի լիներ արժանապատիվ հանդիպում՝ հարգվեր Արցախի Հանրապետության դրոշը։ Հանդիպման ժամանակ չկար Արցախի դրոշը։

Արցախը որպես անկախ պետություն ունի իր պետական խորհրդանիշերը՝ ազգային, դրոշ, զինանշան, օրհներգ։ Արցախի նախագահն առանց Արցախի դրոշի ինչի՞ էր նման․․․ Գրեցին, ղժժացին, էլի ասացին, որ մոռացել են։ 

Վարչապետ ընտրվելու առաջին տարվա մայիսի 9-ին Ստեփանակերտում Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու խոստում տվող Նիկոլ Փաշինյանը   ինչպե՞ս կարող էր Արցախի նորընտիր  նախագահի հետ պաշտոնական հանդիպմանը «մոռանար հանձնարարել տեղադրելու» Արցախի Հանրապետության դրոշը։ Այդ ընթացքում էր, որ Արցախի նախագահ ասելու փոխարեն Փաշինյանը հայտարարեց  «Արցախի ներկայացուցիչ»։ 

Սրանք հարցեր են, որոնց հետո շատ եք անդրադառնալու, ցավոք, ուշ է լինելու։ Հիմա Արցախի նախագահը Արցախով մտահո՞գ է դարձել, ինքնորոշման իրավու՞նք է ուզում։ Մնում է ասել՝ Արայիկ կոչեցյալ, պաշտոնական հանդիպմանդ ու՞ր էր Արցախի դրոշդ։

Ինչու՞ ձայն չէիր հանում։

Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 672 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am