Դեֆոլ՞տ, թե՞ Պուտինին կհաջողվի արտաքին պարտքը վճարել ռուբլով


Քաղաքականության և տնտեսության մեջ կա մի տերմին՝ դեֆոլտ, որն օգտագործվում է առավելապես բացասական իմաստով։
ֆինանսական կամ տնտեսական ոլորտում դեֆոլտ տերմինը սահմանվում է պարտապանի կողմից պարտքը, վարկը և վարկային տոկոսները չվճարելը։
Իրավական համատեքստում, դեֆոլտը վերաբերում է պարտատիրոջ կամ պարտապանի կողմից պայմանագրով սահմանված ցանկացած կետի խախտմանը, ինչը հանգեցնում է պայմանագրի խախտման և դրանից բխող համապատասխան գործողությունների իրականացման:
Ընկերության կամ ֆիզիկական անձի կողմից դեֆոլտի հայտարարման դեպքում սկսվում է սնանկության ընթացակարգը, որի ընթացքում սահմանվում են պարտքի վերադարձման, դրա լրիվ կամ մասնակի դուրսգրման ընթացակարգերը։

Պետության դեպքում դեֆոլտ է հայտարարվում այն ժամանակ, երբ կառավարությունը ժամանակին չի կարողանում կատարել իր պարտավորությունները ներքին կամ արտաքին վարկատուների նկատմամբ: Պետության կողմից դեֆոլտի հայտարարման դեպքում տվյալ երկրի համար դժվար կամ անհնար է դառնում նոր վարկերի ներգրավումը, ինչն էլ իր հերթին խանգարում է տնտեսության զարգացմանը։
Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Ռուսաստան այժմ հայտնվել է մի վիճակում, երբ դեֆոլտի հայտարարումը համարվում է խիստ հավանական սցենար։
2022 թվականի ապրիլի 4-ից ԱՄՆ-ն արգելել է Ռուսաստանին օգտագործել սառեցված դոլարային պահուստներն արտաքին պարտքը մարելու համար։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օտարերկրյա թղթակից բանկը հրաժարվել է ընդունել ՌԴ ֆինանսների նախարարության պետական պարտատոմսերով երկու թողարկումների վճարումը դոլարով,  պարտքի մարման համար նախանշված գումարը Կրեմլը  փոխանցել է ռուբլով։
Ռուսաստանի իշխանությունները գտնում են, որ պարտքի վճարումը ռուբլով հանդիսանում է պարտավորությունների պատշաճ կատարում։ Նման պնդում կատարելու համար նրանք վկայակոչում են նախագահ Պսուտինի մարտի 5-ի հրամանագիրը, որով սահմանված է որոշ օտարերկրյա վարկատուների նկատմամբ պարտավորությունների կատարման ժամանակավոր ընթացակարգ։
Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը սակայն զգուշացրել է, որ Ռուսաստանի կողմից դոլարային պարտատոմսերի տոկոսների վճարումը ռուբլով կնշանակի դեֆոլտ։ Խոսքն այս դեպքում Ռուսաստանի թողարկած եվրապարտատոմսերի կամ որ նույնն է եվրաբոնդերի տոկոսների վճարմանն է վերաբերում։ Եվրաբոնդերի թողարկման պայմաններով սահմանված է, որ տոկոսների չվճարման դեպքում դեֆոլտն ուժի մեջ է մտնում չվճարելու պահից 30 օրացուցային օր հետո։
Իրականում սակայն իրավիճակը փակուղային է, քանի որ Ռուսաստանի բանկային համակարգի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները հանգեցրել են մի վիճակի, երբ օտարերկրյա պարտքերի մարումն անգամ տեխնիկապես հնարավոր չէ իրագործել։
Միջազգային վարկանիշային գործակալություններն այս իրավիճակը դիտարկում են որպես ռուսաստանյան արտաքին պարտավորությունների մասով դեֆոլտի հայտարարման խոշոր ռիսկ:
Նշենք, որ 2021 թվականի արդյունքներով Ռուսաստանի պետական պարտքը կազմում է 20,9 տրիլիոն ռուբլի, որն համարժեք է երկրի ՀՆԱ-ի 18,1%-ին։ Դրանից ներքին պարտքը կազմել է 16,5 տրիլիոն ռուբլի, իսկ արտարժույթով արտաքին պարտքը հասնում է շուրջ 59,7 միլիարդ դոլարի։

Ըստ Ռուսաստանի Բանկի տվյալների՝ ՌԴ-ի արտաքին պարտքի ողջ ծավալը 2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 478,2 միլիարդ դոլար, որը ներառում է ոչ միայն պետական պարտքը, այլ նաև արտաքին շուկաներում վարկեր ունեցող մասնավոր ընկերությունների պարտքերը:
ՌԴ Ֆինանսների նախարարությունը չի հայտարարել արտաքին պարտքի սպասարկումից հրաժարվելու մասին։ Այդուհանդերձ, տեխնիկական դեֆոլտը հանարվում է հավանական սցենար, եթե իհարկե ռուս-ուկրաինական կոնֆլիկտն արագ կարգավորում չունենա։


Հայկ Դավթյան

դիտվել է 1622 անգամ
Լրահոս
Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում ԿԲ նախագահը զգուշացրեց՝ ապոկալիպսիս է սպասվում․ ինչպես է Նիկոլը պայթեցնում տնտեսությունը․ Սուրենյանց (video) «Այս իշխանության՝ Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»․ Աղվան Վարդանյանի առաջարկն ու ստացած պատասխանը Վերջին հանդիպումը…. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ «Սասո՛ւն, հիշեցնեմ՝ Մանվել Գրիգորյանը քեզ ինչ օրը գցեց․ սպասիր՝ քո ժամը դեռ գալու է»․ ազատամարտիկ (video) Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ Կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am