«Միռամը» ցանկանում է Շեկաղբյուրի ոսկու հանքը շահագործել, գյուղացիները՝ ոչ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Օրեր առաջ Լոռու մարզի Արդվի համայնքի բնակիչները լրատվամիջոցներից տեղեկանալով իրենց համայնքի Շեկաղբյուր սարավանդում նախատեսվող հանքավայրի հետախուզական աշխատանքների և դրա հետ կապված հուլիսի 26–ին կայանալիք հանրային լսումների վերաբերյալ, արդեն երկու օր է ստորագրահավաքի աշխատանքներ են իրականացնում՝ ոչ ասելով իրենց գյուղում նման գործունեություն ծավալել պատրաստվող «Միռամ» ընկերությանը: Ստորագրահավաքի նամակում նաև կարդում ենք, որ արդվեցիները այս գործընթացներից բոլորովին անտեղյակ են եղել և չեն մասնակցել որևէ հանրային քննարկման: Մինչդեռ ըստ Բնապահպանության նախարարության՝ նշված համայնքում և նշված գործընթացի հետ կապված հուլիսի 26–ին կայանալիք հանրային լսումները թվով երկրորդն են: Այս ամենը բնականաբար շատ է զայրացրել գյուղացիներին, ովքեր արտահայտելով իրենց դժգոհությունը ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ սկսել են ստորագրահավաքը, ինչպես նաև մակերեսորեն խորհրդակցելով ոլորտի մասնագետների հետ հասկացել, որ այն վատ հետևանքներով է հղի: Չնայած վերջինների համար առանց որևէ մասնագիտական կարծիքի էլ հասկանալի է, որ հանքի շահագործման արդյունքում լավ ավարտ ու առհասարակ ոչ մի լավ բան իրենց գյուղի համար չի լինելու: Նշենք, որ երեկվա դրությամբ ստորագրությունների թղթի տակ ստորագրել է համայնքի 240 բնակչի ուղիղ մեկ երրորդը՝ 81 հոգի: «Միռամ» ՍՊԸ–ն նախատեսում է Լոռու մարզի Շեկաղբյուրի ոսկի–բազմամետաղների հանքերևակումում օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրություններ կատարել 2017–2020 թթ. ընթացքում: Երկրաբանական ուսումնասիրության համար նախատեսված տեղամասը ներառված է Արդվի և Մղարթ համայնքներում: Հանքերևակման տարածքը ընդհանուր առմամբ զբաղեցնելու է մոտ 200 հա մակերես: Ըստ ընկերության կողմից ներկայացված նախնական գնահատման հայտի՝ երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների ժամանակ աղտոտված օդի արտանետումները շատ փոքր են լինելու: Ազդեցությունը շրջակա միջավայրի վրա հիմնականում պայմանավորված է լինելու հորատման հարթակների կառուցման և աշխատող մեքենաների և սարքավորումների շարժիչների հետ կապված վնասակար նյութերի արտանետումներով: Բացի այդ ընկերությունը պատրաստվում է բնապահպանական միջոցառումների համար տարեկան մասնահանել 350 հազար դրամ, ինչի վերաբերյալ Արդվի համայնքի բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ դա պարզապես ծիծաղելի թիվ է, և ավելի լավ է չփչացնել, քան հետո վերականգնողական աշխատանքներ տանել: Խնդրի հետ կապված «Փաստը» զրուցել է արդվեցի մի բնակչի հետ, ով կիսում է համագյուղացիների մտահոգությունը և նույնպես ստորագրել է վերոնշյալ թուղթը: Նա ինչ–ինչ հանգամանքներով դեռևս չցանկացավ ներկայանալ: Սակայն հաստատեց, որ հուլիսի 26–ին ներկա է լինելու հանրային լսումներին: Արդվեցի բնակչի խոսքով՝ հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ հանքերևակման համար ընտրված հատվածը գյուղի անմիջապես վերևում է և արդյունքում ցանկացած փոշի գյուղի վրա է իջնելու: «Գյուղի 400 հա–ից 150–ն արդեն իսկ ընդգրկված է հետախուզման ենթակա տարածքում: Իրենք իհարկե կասեն, որ պիտի ծակենք, խոմ ավել բան չենք անելու: Բայց ամեն մի հետախուզման համար ճանապարհ ու հրապարակ է գցվում, ինչն արդեն իսկ վնաս է արոտավայրերին: Եթե անգամ այնտեղ 10–15 տարվա ոսկու պաշար լինի, այդ 15 տարվա համար գյուղը փչացնել ոչ ոք չի ուզում»,– ասաց նա: Ըստ նրա՝ գյուղացիներից միայն մեկն է ասել, որ պատրաստ է աշխատել հանքում, մնացած բոլորը միաձայն դեմ են: Նշենք, որ հանքերևակման տարածքից մի փոքր ներքև են գտնվում Հովհան Օձնեցու եկեղեցին և 3–4–րդ դարի խաչքարեր ու հուշարձաններ, ուր տուրիստների մեծաթիվ հոսք կա: Վերջինները գալիս են և՛ եկեղեցին, և՛ Օձի պորտ կոչվող հուշարձանը տեսնելու: Ինչի հետ կապված գյուղացիները մտադրություն ունեն տուրիստական կենտրոն ստեղծել: Սակայն ըստ մեր զրուցակցի՝ բոլորին է հասկանալի, որ այդ տարածքում հանք լինելու դեպքում, տուրիստն այդտեղ անգամ 10 րոպե չի մնա կամ գուցե և չգա: Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ Թրամփի մասնակցությամբ ընդունելության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը․ կա տուժած «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը․ կա վիրավոր Գաղտնիքը հենց այդ չերևացող 500.000-ի մեջ է «Գորշ գայլերը»՝ Երևանում Նիկոլ Փաշինյանի «չալաղաջ փարթիի» համերգին Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am