Դոլարի նահանջը․ ինչքա՞ն կբարձրանա ռուբլին


Ռուս-ուկարինական պատերազմի առաջին օրերին ռուսական ռուբլու փոխարժեքը կտրուկ անկում ապրեց, որն առաջին հերթին պայմանավորված էր աշխարհի մի շարք երկրների՝ ՌԴ հանդեպ կիրառած պատժամիջոցներով։
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում սակայն ռուբլին կայուն կերպով արժևորվում է, ինչը նկատելի է նաև Հայաստանի փոխանակման կետերում։ Այսպես՝ երևանյան բանկերում այսօր 1 ռուբլին գնվում է նվազագույնը 4.91 դրամով, առավելագույնը՝ 6.04 դրամով, միջինը՝ 5.66 դրամով, վաճառվում՝ նվազագույնը 6.40 դրամով, առավելագույնը՝ 7.27 դրամով, միջինը՝ 6.86 դրամով։ Այս մասին տեղեկանում ենք rate.am կայքից։ Ըստ նույն աղբյուրի՝ ամերիկյան 1 դոլարը գնվում է նվազագույնը՝ 467 դրամ է, առավելագույնը՝ 472 դրամով, միջինը՝ 469.72 դրամով, վաճառվում՝ նվազագույնը 477 դրամով, առավելագույնը՝ 480, միջինը՝ 479.09։
Ռուբլին ամրապնդում է դիրքերը ԱՄՆ դոլարի նկատմամբ և ըստ էության արդեն հասել է փետրվարի կեսերի, այսինքն՝ նախապատերազմյան մակարդակներին։
Միայն անցնող շաբաթվա ընթացքում դոլարն էժանացել է 9,4%-ով․ 1 դոլարի միջին գինն արդեն հասել է 76 ռուբլու։ Շուրջ 11%-ով Էժանացել է նաև եվրոն՝ ՝ հասնելով 82,7 ռուբլու։ Վերջին շաբաթվա մեւ եղել են նաև ավելի կտրուկ տատանումներ, երբ դոլարի գինը նվազելով հասել է մինչև մինչև 71 ռուբլու, իսկ եվրոյինը՝ 77 ռուբլու համապատասխանաբար:
Փորձագետները, որպես ռուսական ռուբլու փոխարժեքի ամրապնդման հիմնական գործոն նշում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գազային ճնշումները։
Ռուբլու արժևորման միտումները սկսեցին նկատվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ գազի վճարումները ռուբլով դարձնելու որոշումից անմիջապես հետո։ «Չնայած այս մեխանիզմը դեռեւս մշակման փուլում է եւ, ընդհանուր առմամբ, հանդիպել է եվրոպական երկրների դիմադրությանը, այնուամենայնիվ, ռուսաստանյան արժույթով միջազգային հաշվարկների մասնաբաժնի ավելացումը ներդրողների կողմից ընդունվեց ոգեւորությամբ, քանի որ հետագայում հայտարարություններ արվեցին ռուբլով վաճառվող արտահանվող ապրանքների ցուցակի հնարավոր ընդլայնման մասին»,- ՏԱՍՍ գործակալության հետ հարցազրույցում նշել է «Վելես կապիտա»-ի վերլուծաբան Ելենա Կոժուխովան՝ միաժամանակ նշելով, որ Ռուսաստանի ներքին շուկայում արտարժույթի նկատմամբ պահանջարկն այժմ զգալիորեն նվազել է։ «Փետրվարի վերջից ՌԴ առեւտրային հաշվեկշռի դրական սալդոն շատ ուժեղ աճել է, քանի որ ներմուծումը կտրուկ նվազել է Ռուսաստանի տնտեսության մեկուսացման սկզբից ի վեր, իսկ ահա արտահանումը` դեռ ոչ: Իր հերթին, արգելափակված է կապիտալի արտահանումն արտերկիր, սառեցված են ոչ ռեզիդենտների ակտիվները, սահմանված է բորսայում արժույթի ձեռքբերման 12%-անոց հարկ, ֆիզիկական անձանց արգելված է կանխիկ գումար գնել բանկերում, ապրանքների ներմուծումը մասամբ արգելված է կամ կասեցված ($220-280 մլրդ), զանգվածային զբոսաշրջությունը դեպի Եվրոպա փաստացի դադարեցված է ($10-20 մլրդ), երկրից չեն կարող հանվել շահաբաժիններ (տարեկան մոտ $150-160 մլրդ)»,- ասել է «Ֆինամ» ընկերության վերլուծաբան Ալեքսանդր Պոտավինը։
Փորձագետները նաև նշում են, որ ռուբլու փոխարժեքն այլևս աճի տեղ չունի։ Ռուբլու փոխարժեքն այժմ դարձել է «ինքնին իրեն գնահատող», ուստի դրա ներկայիս մակարդակը չի արտացոլում Ռուսաստանի տնտեսության վիճակը։ Ռուբլու թուլացման ներուժն, ըստ էության բավականին մեծ կլինի, եթե ՌԴ Կենտրոնական բանկը հանի արգելքներն ու սահմանափակումներն արտարժութային գործարքների նկատմամբ։
БКС мир инвестиций» ընկերության ներկայացուցիչ Վասիլի Կարպունինի խոսքով՝ ռուսական կողմը թույլ չի տա, որ փոխարժեքը մեկ դոլարի դիմաց 65-70 ռուբլուց ցածր մակարդակի իջնի, քանի որ դա կվնասի արտահանման եկամուտներին եւ բյուջետային մուտքերին: ՌԴ Կենտրոնական բանկը սկսում է մեղմացնել արժութային վերահսկողության միջոցները։

Կա նաև կարծիք, որ եթե փոխարժեքն, այնուամենայնիվ, հասնի 70 ռուբլու մակարդակին, ապա դոլարի գինը ռուսական շուկայում կարող է իջնել   հասնելով  ընդհուպ մինչև վերջին չորս տարվա նվազագույն՝ 60-50 ռուբլու մակարդակին։

Հայկ Դավթյան

դիտվել է 6174 անգամ
Լրահոս
Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում ԿԲ նախագահը զգուշացրեց՝ ապոկալիպսիս է սպասվում․ ինչպես է Նիկոլը պայթեցնում տնտեսությունը․ Սուրենյանց (video) «Այս իշխանության՝ Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»․ Աղվան Վարդանյանի առաջարկն ու ստացած պատասխանը Վերջին հանդիպումը…. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ «Սասո՛ւն, հիշեցնեմ՝ Մանվել Գրիգորյանը քեզ ինչ օրը գցեց․ սպասիր՝ քո ժամը դեռ գալու է»․ ազատամարտիկ (video) Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ Կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am