Վրաց-ուկրաինական սրացումներ․ Ղարիբաշվիլին հերքում է, Զելինսկին՝ մեղադրում

 Օրեր առաջ Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը Վրաստանի կառավարությանը մեղադրել է Ռուսաստանին ներքին կարգով աջակցելու և իր տարածքով մաքսանենգ ապրանքների տեղափոխում կազմակերպելու համար։

Ուկրաինական կողմը տարածել էր հաղորդագրություն, որում մասնավորապես նշվում էր․ «Միջազգային պատժամիջոցների սահմանման պատճառով Ռուսաստանի Դաշնությունը կորցրել է ռազմական, երկակի նշանակության և քաղաքացիական ապրանքների մեծ տեսականի մատակարարելու հնարավորությունը։ Պատժամիջոցներից խուսափելու համար ռուս գործակալները մաքսանենգության ուղիներ են ստեղծում, որոնք, մասնավորապես, անցնում են Վրաստանի տարածքով։ Միևնույն ժամանակ, Վրաստանի կառավարությունը հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին հանձնարարել է չմիջամտել մաքսանենգների գործունեությանը»։

Նախօրեին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին անդրադարձել է Կիևից հնչող մեղադրանքին՝ այն որակելով աբսուրդ։ «Վրաստանը երբեք թույլ չի տա իր տարածքն օգտագործել պատժամիջոցային բեռների տեղափոխման համար։ Աբսուրդ է Ուկրաինայի ռազմական հետախուզության մեղադրանքը, թե Վրաստանի կառավարության մասնակցությամբ Վրաստանի տարածքով մաքսանենգ բեռների փոխադրումներ են կազմակերպվում։ Ինձ համար շատ ցավալի էր նման զրպարտիչ մեղադրանքներ լսելը։ Հասկանալի է, որ սա քաղաքական դրդապատճառներով արված հայտարարություն էր։ Ո՛չ մի ապացույց, ո՛չ մի փաստ չներկայացվեց։ Հատկապես անհեթեթ է այն մեղադրանքը, թե դրանում խառնված է իշխանությունը»,- հայտարարել է Ղարիբաշվիլին։

Ղարիբաշվիլին նաև նշել է, որ իրավապահ մարմինները ևս մի շարք հայտարարություններ են արել՝ ի պատասխան Վրաստանի տարածքով մաքսանենգ ապրանքների տեղափոխման մասին մեղադրանքների։ Նշենք, որ Վրաստանի իրավապահները հերքել էին ուկրաինական կողմի մեղադրանքը։ Վրաստանի ֆինանսների նախարարությունը ևս տարածել էր հաղորդագրություն՝ նշելով, որ ցանկացած տեսակի ապրանք, այդ թվում՝ ռազմական կամ երկակի նշանակության, ինչպես նաև պատժամիջոցների ցանկում նշված ցանկացած ապրանք ենթակա է մաքսային խիստ հսկողության վրացական իշխանությունների կողմից։

Վրաստանի վարչապետը Ուկրաինային և ուկրաինացիներին մաղթել է ավերիչ պատերազմի շուտափույթ ավարտ։ Նա շեշտել է, որ ընթացող պատերազմը մեծ մարտահրավեր է ոչ միայն Ուկրաինայի, այլև Վրաստանի և ողջ աշխարհի համար։
Ընդհանրապես վրաց-ուկրաինական հարաբերությունները վերջին շրջանում խնդրահարույց և դրամատիկ են դարձել՝ չնայած՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից Ռուսաստանի հեռացման գործընթացի նախաձեռնողներից մեկը Վրաստանն է եղել՝ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի Կանադայի, Կոլումբիայի, Կոստա Ռիկայի, Ճապոնիայի, Լիբերիայի և Մոլդովայի հետ միասին։

Կիևի և Թբիլիսիի միջև լարվածությունը արմատացավ այն բանից հետո, երբ Ղարիբաշվիլին հայտարարեց, թե Վրաստանը չի մասնակցելու ՌԴ-ի դեմ տենտեսական պատժամիջոցներին։ Վրաստանի նախագահի այս հայտարարությունից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թբիլիսիից հետ է կանչել Ուկրաինայի դեսպանին՝ խորհրդակցությունների համար։ Նախորդ շաբաթ հրպարակվեց նաև Ուկրաինայի խորհրդարանի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հրավերը՝ ուղղված Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիին՝ այցելելու ուկրաինական Բուչա քաղաք։

«Կցանկանայի, որ ուկրաինայի իշխանությունների առանձին ներկայացուցիչներ լիովին կիսեին այն աջակցությունը, որը վրաց ժողովուրդը և Վրաստանի իշխանությունները ցուցաբերում են Ուկրաինային և ուկրաինացի ժողովրդին: Մեր երկրների փոխաջակցությունն ու գործընկերությունը իսկապես արժանի չեն Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաների այն փորձերին, որոնցով նրանք ցանկանում են անջատել Վրաստանի ժողովրդին իշխանություններից, պահանջում են բացել երկրորդ ճակատ, անհիմն դիվանագիտական դեմարշներ են անում, մաքսանենգության անհիմն մեղադրանքներ հնչեցնում կամ ուկրաինայի ժողովրդի դժբախտության վրա ձեռքերը տաքացնելու փորձի մեջ մեզ մեղադրում։ Ինչպես ասվում էր գործընկերոջս նախորդ հայտարարության մեջ։ Այս հարցերի պարզաբանման բացակայության ֆոնին, կարծում եմ, տեղին չի հնչում Բուչա այցելելու պաշտոնական հրավերը»,- ասվում է Պապուաշվիլիի պատասխան հայտարարության մեջ։

Բուչան, հիշեցնենք, հենց այն քաղաքն է, որտեղ, ըստ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ մի շարք պետությունների, ռուս զինվորականների կողմից կատարվել են մարդու իրավունքների հնարավոր խախտումներ և ռազմական հանցագործություններ։ Հենց այդ մեղադրանքով ՄԱԿ-ի նշված Խորհուրդը հետաքննություն է սկսել՝ հիմք ընդունելով համացանցում հայտնված հայտնի լուսանկարները։

 

Հայկ Դավթյան

դիտվել է 2156 անգամ
Լրահոս
Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում Ինչո՞ւ է Ադրբեջանը թշնամանքի նոր ալիք հրահրում․ Տաթևիկ Հայրապետյան Փաշինյանից «sms» ստացա՞ք, որ լքեցիք դահլիճը. հարց` փոխնախարարին (video) Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպման համար կխախտի մոտ 60 տարի պահպանված արարողակարգը Արցախցին էթնիկ զտման զոհ է, փախստականի կարգավիճակի պատճառով խնդիրների առջև ենք կանգնումю Բեգլարյան «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի առաջիկա ՏԻՄ ընտրությանը «Թաթա Սիմոնյանը գումարը փոխանցե՞լ է Փաշինյանի հաշվեհամարին»․ Գյուլնարա Ալեքսանյան (video) Հերթական կորուստն ազգային հավաքականում ՆԳՆ-ն ձերբակալել է «Զապ»-ին և «Օշականցի Գևորիկին»․ վեճից հետո փորձել են հաշվեհարդար տեսնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am