«Ապրելու երկիր» կուսակցության ակտիվությունը ում շահերից է բխում

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Նախկին սոցապնախարարներ Մեսրոպ Առաքելյանի ու Մանե Թանդիլյանի հիմնած «Ապրելու երկիր» կուսակցությունը ՏԻՄ ընտրություններին մասնակցելուց, ապա Փարաքարի համար մղված «ծանր մարտերից» հետո վերջին շրջանում պասիվացել է։ Եթե կուսակցության լիդերներից Մեսրոպ Առաքելյանը գոնե պարբերաբար հանդես էր գալիս ֆեյսբուքյան գրառումներով, որոնք հիմնականում իշխանությանը նրբորեն քննադատելու միտում ունեին, ապա մարտի 17-ից այս կողմ Մեսրոպի էջն էլ է պասիվացել՝ որեւէ գրառում, դիտարկում, քննադատություն չկա նրա պատին։ Միայն Մանե Թանդիլյանն է մեկ-մեկ երեւում, օրինակ՝ կանանց օրն էր Ֆեյսբուքում շնորհավորել, կայքերից մեկին հարցազրույց էր տվել։ Եվ այս տեւական դադարից հետո հանկարծ իմանում ենք, որ «Ապրելու երկիրը» նոր մամուլի խոսնակ է ընդունել։


Մեր գործընկեր, Aravot.am, tert.am. Factor.am կայքերի նախկին լրագրող Հռիփսիմե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրեց, որ այսուհետ կատարելու է «Ապրելու երկիր» կուսակցության մամուլի խոսնակի պարտականությունները, եւ հույս հայտնեց, որ կլինի բաց, անկեղծ, արդյունավետ եւ առողջ համագործակցություն։ Քանի որ այս կուսակցության լիդերները կտրականապես եւ արդեն տեւական ժամանակ է՝ հրաժարվում են շփվել մամուլի հետ եւ պասիվացել են, իսկ այժմ արդեն մամուլի խոսնակ ունեն, փորձեցինք նորանշանակ խոսնակից պարզել, թե արդյոք սրանից կարո՞ղ ենք ենթադրել, որ կուսակցությունն առաջիկայում ակտիվանալու մտադրություն ունի, դրա համար է նաեւ մամուլի խոսնակի կարիք զգացել։ Նաեւ հետաքրքրվեցինք կուսակցության ծրագրերով՝ արդյո՞ք իրենք էլ, խորհրդարանական ընդդիմության նման, երկիրը փրկելու ծրագրեր ունեն, գուցե ընդդիմության հանրահավաքների՞ն միանան եւ արդյոք համաձա՞յն են վերջին շրջանում Արցախի հարցով Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության եւ հայտարարությունների հետ, այդ թվում՝ բրյուսելյան հանդիպման մասով ի՞նչ կարծիք ունեն։

Ի պատասխան մեր հարցադրումներին՝ Հռիփսիմե Հովհաննիսյանը կուսակցության անունից ասաց, որ «Ապրելու երկիր» կուսակցության գործունեության ակտիվությունն ինքնանպատակ չէ, հասցեական է եւ համապատասխանում է ժողովրդից եկող օրակարգերին։ Լրացուցիչ ակտիվությունը կապ ունի օրակարգի հետ, իսկ խոսնակ ունենալու որոշումն էլ ընդամենը լրատվամիջոցների հետ աշխատանքն ավելի պրոֆեսիոնալ եւ արհեստավարժ կազմակերպելու համար է։

«Ինչ վերաբերում է «Ապրելու երկիր» կուսակցության պայքարի մեթոդներին, ապա քաղաքական ուժի օրակարգը, ինչպես նշեցի, ձեւավորվում է մարդկանց հետ շփումների արդյունքում եւ մարդկանց կարիքները հաշվի առնելով։ Կուսակցությունը պարբերաբար անում է հարցումներ եւ այդկերպ ձեւավորում իր քաղաքական գործունեության մեխանիզմների պահանջվածությունը։

Ըստ այդմ՝ «Ապրելու երկիրն» իր քաղաքական պայքարը համապատասխանեցնում է ժողովրդից եկող պահանջներին եւ ակնկալիքներին, որի արդյունքում իշխանության փոփոխության եւ ձեւավորման համար մասնակցում է տեղական ինքնակառավարման ընտրություններին։ Միեւնույն ժամանակ, պետք է նշել, որ քաղաքական ուժն անընդհատ ժողովրդի հետ կապի մեջ է, հասկանում է, թե ինչ է ուզում։ Ինչ վերաբերում է իշխանությունների հետ համաձայն լինել-չլինելուն, ապա քաղաքական ուժի ներկայացուցիչները պարբերաբար իրենց անհամաձայնությունն են հրապարակային արտահայտում իշխանության անվտանգային քաղաքականության վերաբերյալ, պարբերաբար ահազանգում են համայնքների խնդիրների, ՏԻՄ-ի ուժեղացման անհրաժեշտության մասին, հրատապ բանակային ռեֆորմներ անցկացնելու անհրաժեշտության վերաբերյալ եւ այլն։ Կուսակցությունը կարծում է, որ իրենք պետք է ձեւավորեն այնպիսի առաջարկ, որը կլինի ժողովրդի համար իշխանություն փոխելու իրական ընտրություն»,- մեր հարցերին այսպես պատասխանեց կուսակցության մամուլի խոսնակը։

Պատասխաններից կարելի է ենթադրել, որ «Ապրելու երկիրն» այս պահին ավելի շատ պասիվ ակտիվության փուլում է՝ դեռեւս հստակ պլաններ ու ծրագրեր չկան, քանզի դժվար է գնահատել, թե որոնք են «ժողովրդից եկող օրակարգերը»։ Հասկանալի չէ, թե ինչպե՞ս են դա գնահատելու կամ՝ ո՞ր ժողովրդին նկատի ունեն՝ ընդդիմության հանրահավաքներին մասնակցող եւ այս իշխանությունների հեռացումը պահանջո՞ղ, Ֆեյսբուքում հայրենիքի հարցերով մտահոգ ստատուսներ գրո՞ղ, իշխանություններին ամեն գնով փառաբանո՞ղ, թե՞ Կասկադի սրճարաններում երկրի խնդիրների հանդեպ միանգամայն անտարբեր՝ ժամանակ անցկացնող ժողովրդին։

 

դիտվել է 1147 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am