Արամ Վարդևանյանը երեք նոր հայց է նախապատրաստում՝ ուղարկելու ՍԴ

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավաբան, ՍԴ դիմելու «չեմպիոն» Արամ Վարդեւանյանը հերթական հայցերն է նախապատրաստում՝ ուղարկելու ՍԴ։ ԱԺ նախագահի ընտրության արդյունքներն ու մյուս հարցերը ՍԴ-ում վիճարկելուց հետո այս անգամ էլ մտադիր է վիճարկել երեք տարբեր օրենքների սահմանադրականության հարցը։ Առաջինը վերաբերում է վարորդների համար խնդիր առաջացնող տուգանային միավորների կամ բալային համակարգի մասին օրենքին, երբ խախտման դեպքում, վարչական պատասխանատվությունից զատ, վարորդներից նաեւ բալեր են հանվում, ինչի հետեւանքով նրանք կարող են զրկվել վարորդական իրավունքից։

Երկրորդը դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հարցում են սահմանադրականության հետ կապված խնդիր տեսել եւ դա են փորձելու պարզել ՍԴ-ում։ Երրորդը վերաբերում է դատական տուրքերի շեշտակի բարձրացմանը, ընդ որում՝ այս հարցը դիտարկելու են գնումների ոլորտի հետ փոխկապակցված։ Չորրորդ հայցն էլ է նախապատրաստվում՝ կապված քրեական դատավարության օրենսգրքի հետ, սկսած նրանից՝ դատախա՞զը, թե՞ դատարանը պետք է մեղադրանքը պարզաբանելու գործառույթն իրականացնի։


Ի դեպ, այս խնդիրն առկա է տասնամյակներ շարունակ, եւ մեղադրողին դատավորին հավասարեցնելու ավանդույթը գալիս է դեռ սովետական իրավաբանությունից։ Ըստ Վարդեւանյանի՝ ՍԴ-ն դրա վերաբերյալ երբեք որոշում չի ունեցել։ Պատգամավորը մեզ ասաց, որ այս հայցերից երեքն արդեն ավարտում է, եւ առաջիկա շաբաթվա ընթացքում կուղարկեն ՍԴ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 216 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am