Մոսկվայում այսօր ֆիքսվեց Արցախի ապագայի լուծման վախճանը

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Մոսկվայում է: Նրա այցի նշանավորվել է սենսացիոն արձանագրությամբ՝ Լավրովի կողմից:

Նախօրեին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշեց, որ արտգործնախարարությունների ղեկավարները մանրամասն կքննարկեն բոլոր ոլորտներում երկկողմ համագործակցության, այդ թվում՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ շրջանակներում, հետագա ամրապնդման հարցերը։

Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի օրակարգում էին՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020թ. նոյեմբերի 9-ին, 2021-ի հունվարի 11-ին ու նոյեմբերի 26-ին Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները: «Հուսով ենք, որ Մոսկվայում կայանալիք բանակցությունները կօգնեն խորացնել դաշնակցային համագործակցությունը Երևանի հետ, նպաստել խաղաղությանն ու կայունությանը Անդրկովկասում», - ընդգծել էր Զախարովան։

Արդեն Մոսկվայում կայացել է Միրզոյանի ու Սերգեյ Լավրովի առանձնազրույցը, որի ընթացում Լավրովն ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի աջակցել Հայաստանին պաշտպանունակության ամրապնդման և սահմանների պաշտպանության գործում: Նա հավելել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի ապահովել եռակողմ պայմանավորվածությունների կատարումը, այդ թվում՝ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությունը։

Ռուսաստանը առանցքային դեր է խաղացել 2020թ. աշնանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և ռազմական գործողությունների մեջ, Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ «Վստահ ենք, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի արդյունավետ գործունեությունը, որն ապահովում է Արցախի ժողովրդի անվտանգությունը, կծառայի Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի ամրապնդման և սադրանքների բացառման, նորմալ կյանքի վերականգնման, մեր տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման շահերին», - ասել է նա: Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ռուսաստանի միջնորդական ջանքերը, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ նպատակ ունենալով կարգավորել ԼՂ հիմնախնդրի բացառապես խաղաղ ճանապարհով։

Այսպես, Լավրովը Միրզոյանի հետ հանդիպմանն արձանագրել է, որ Ռուսաստանը շարունակելու է աջակցել Հայաստանին սահմանի պահպանության ապահովման և պաշտպանունակության ամրապնդման գործում. «Մենք շարունակելու ենք Հայաստանի առանցքային դաշնակցի դիրքերից օգնել ձեզ պաշտպանունակության ամրապնդման, սահմանի պահպանության ապահովման գործում»:

Բայց ավելի սենսացիոն բան է այսօր ասել Լավրովը, որն այսօրվա բանակցությունների մեխն է: Հակառուսական ալիքի համատեքստում Արևմուտքը չեղարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մեխանիզմը՝ արձանագրել է Լավրովը։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան բանակցությունների ձևաչափը չեղարկվել է: Մեր ֆրանսիացի և ամերիկացի գործընկերները ռուսաֆոբիայի թնջուկի մեջ ասացին, որ մեզ հետ չեն շփվելու նաև այդ ձևաչափով», հայտնել է Լավրովը։

Բայց իրականում փաստն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, ի տարբերություն Մոսկվայի, մինչև անգամ մի քանի օր առաջ խոսել են ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունության շարունակման օգտին, շեշտել են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն ու համապարփակ լուծում գտնելու անհրաժեշտությունը:
Իրականությունն այն է, որ մինչև ռուս-ուկրաինական պատերազմը մեկ տարուց ավելի, եթե Մոսկվան ցանկանում էր ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեության շարունակություն՝ գոնե մեկ պաշտոնական հայտարարություն արած կլիներ՝ ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեության անհրաժեշտության օգտին:

Բայց, ցավոք, չի եղել նման պաշտոնական որևէ հայտարարություն Մոսկվայի կողմից: Ավելին, Մոսկվան մշտապես կողմնակից է եղել եռակողմ՝ Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան ձևաչափերով գործունությանը, եռակողմ փաստաթղթեր են ստորագրվել՝ Մոսկվայի հովանու ներքո:

Գումարած, Մոսկվան Անկարայի հետ սահմանային մոնիտորինգային կենտրոն ստեղծեց, որը պարզ չէ, թե ինչով է զբաղվում, որովհետև այդ կենտրոնի առկայության պայմաններում՝ Արցախում ադրբեջանական զինուժը առաջ տեղաշարժվում է ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում, երբեմն էլ հայ քաղաքացիական անձանց են սպանում:

Ինչևէ, ունենք այն ինչ ունենք. ռուս-ուկրաինական պատերազմից հետո մեկուկես ամիս անց, երբ գագաթնակետին են Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները, Լավրովը պաշտոնապես արձանագրեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբ չկա:

Իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբ չկա՝ նշանակում է չկա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցով բանակցություն, չկա Արցախի խնդրով համապարփակ լուծում պահանջելու որևէ հիմք:

Ահա, այսքանը...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 27956 անգամ
Լրահոս
Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում ԿԲ նախագահը զգուշացրեց՝ ապոկալիպսիս է սպասվում․ ինչպես է Նիկոլը պայթեցնում տնտեսությունը․ Սուրենյանց (video) «Այս իշխանության՝ Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»․ Աղվան Վարդանյանի առաջարկն ու ստացած պատասխանը Վերջին հանդիպումը…. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ «Սասո՛ւն, հիշեցնեմ՝ Մանվել Գրիգորյանը քեզ ինչ օրը գցեց․ սպասիր՝ քո ժամը դեռ գալու է»․ ազատամարտիկ (video) Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ Կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am