Թող հիշեն իրենց գործած սպանությունները.Թամար Հովհաննիսյան/Գլենդել/
Հուլիսի 16-ի երեկոյան, երբ Հայաստանում 17-ի առավոտն էր, ոչ բազմամարդ հավաք էր, հյուպատոսության շենքի առջև Գլենդելում: Լավ ելույթներ կային: Հիշեցնեմ, որ 1948-ի մայիսի 14-ին Իսրաելին տրվեց անկախ, ինքնիշխան պետության կարգավիճակ, բացարձակապես զրոյական հիմքի վրա, միայն ու միայն հրեական սփյուռքի ջանքերով: Սփյուռք, Հայաստան, Արցախ միացյալ ուժերով է միայն հնարավոր իրականացնել Սասնա Ծռերի այսօրվա ուղերձը: Դատողություններ անելու ժամանակն անցավ, որակումներ տալու կարիքը չկա: Սասնա Ծռերը իրենք են որակել իրենց՝ գործով և շարունակում են: Էդ լացը, որ դրել են զավթիչները, թե մեր ոստիկաններին սպանեցին, թող հիշեն իրենց գործած սպանությունները, մասնավորապես մարտի 1-ը 2008, որով էլ զավթեցին պետության ղեկը: Արցախը՝ Հայաստանի մարզն է, իսկ Սփյուռքը, ճիշտ գործելու դեպքում, աշխարհին ուղղված խոսափողն է և ոչ միայն: <<Բերդ>> պարը միայն պար չէ, հոգեբանություն է, ազգային բնավորություն: Բերդը կառուցելու ժամանակն է: Թամար Հովհաննիսյանի գրառումը
