Էստոնիայի իշխանություններն 8-ամյա Իզաբելա Ղազարյանին խլել են ծնողներից՝ վատ վերանորոգված տան պատճառով
Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր երեխաների իրավունքների հարցերով լիազոր Աննա Կուզնեցովան ստուգում է Էստոնիայում ՌԴ քաղաքացիներ Անատոլի Ղազարյանի և Աննա Միխայլովայի ընտանիքից 8-ամյա դստերը խլելու վերաբերյալ տեղեկությունը:Երեխայի գործերով լիազորի աշխատակազմի աշխատակիցները կապվել են դեսպանատան հետ, էստոնացի գործընկերների հետ բանակցություններ են վարել եւ պատրաստում են անհրաժեշտ հարցումները, որոնք առաջիկայում Էստոնիա կուղարկվեն։ Ինչպես հայտնում է lenta.ru-ն, հետագա քայլերը ձեռնարկվելու են՝ ընտանիքի շահերի շրջանակում: Փոքրիկ Իզաբելա Աբգրայանին ընտանիքից խլելու մասին հայտնել է փաստաբան Վիոլետա Վոլկովան, որի պնդմամբ՝ հորն ու մորը թույլատրվում է երկու օրը մեկ 15 րոպեով հանդիպել դստերը: Փաստաբանը պատմել է, որ երեխային խլելու համար որպես պաշտոնական պատճառ է բերվել բնակարանի վաղուց վերանորոգված չլինելը: Բացի այդ, ժամանակավոր խնամակալության մարմինների ներկայացուցիչները նշել են, որ բնակարանում ծխախոտի հոտ կա: Իզաբելայի ծնողները երկրորդ կարգի հաշմանդամներ են, այդ պատճառով ընտանիքի եկամուտը մեծ չէ։ Իսկ Էստոնիայի իշխանությունները երեխային չեն պատրաստվում հենց այնպես վերադարձնել եւ այդ առիթով ոչ մի բացատրություն չեն տալիս։
