Ամենաբացասական սցենարները տեղի ունեցան Բրյուսելու՞մ․ Արամ Վարդևանյան (video)

Ասել, որ ամենաբացասական սցենարները տեղի ունեցան՝ ոչ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը՝ անդրադառնալով երեկ Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպմանը և դրա արդյունքների վերաբերյալ հայտարարություններին:

«Դա կարող է պայմանավորված լինել բազմաթիվ հնգմանքներով, այդ թվում այն քաղաքական գործընթացներով, որոնք տեղի ունեցան թե Երեւանում, թե Արցախի ԱԺ-ի կողմից ներկայացված արձագանքներով»,-ասաց նա:

Անդրադառնալով Բրյուսելում կայացած հանդիպումից հետո տարածված հայտարարությանը, Վարդեւանյանն ասաց, որ այն մի քանի մասշտաբային թերություն ունի. «Առաջին, դուք տեսնում եք, որ այնտեղ Արցախ բառը հիշատակված չէ: Ինչպե՞ս է ստացվում, որ ՀՀ իշխանությունները խոսում են հումանիտար աղետի մասին Արցախում եւ դրանից հետո ոչ մի բառ չի հիշատակվում հայտարարության մեջ: Ո՞նց չի խոսվում այն մասին, որ Ադրբեջանի քաղաքականությունը էթնիկ զտման քաղաքականություն է Արցախում: Այսինքն ՀՀ-ն դա չի պաշտպանել: Եթե Հայաստանը պնդեր , չէր կարող դա հայտարարությունում չլիներ:

Երկրորդ, խոսվում է դեմարկացիա, դելիմիտիացիայի մասին. եթե մենք ունենք Արցախում այն իրավիճակը, որ ունենք, ինչո՞վ է պայմանավորված, որ խոսում ենք դեմարկացիայի ու դելիմիտացիայի մասին: Այսինքն գնում ես դեմարկացիա անես մի երկրի հետ, որը էթնիկ զտման քաղաքականություն է իրականացնում, որը գազ է անջատում, զինված գործողություններ է անում:

Երրորդը, այդ հայտարարությունում չկա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մասին ոչ մի բան»,-հայտարարեց Վարդեւանյանը:

Նա նշեց, որ այս հայտարարությունում ինքը դրական բան չի տեսնում, մեծ անհանգստության առիթ է տեսնում:

Վարդեւանյանն օրինակ բերեց՝ նշելով. «ասենք, մեկն ուզում է վաճառել իր բնակարանը: Եթե մյուս կողմը, որը պետք է գա վճարի, գալիս ձեր դուռն է ջարդում, պատուհանն է ջարդում, գալիս ահաբելում է ձեր ընտանիքին, դուք շարունակելո՞ւ եք նրա հետ բանակցությունները:

Այս խայտառակ իրավիճակի այլընտրանքը պատերազմը չի: Չի կարելի Հայաստանի ներսում էլ վախեցնելու քաղաքականություն վարել: Պատերազմի առկայության կամ հնարավորության հանգամանքները չի նշանակում, որ պետք է գնաս քեզ կզած պահես, այդպես չի»,-հայտարարեց Վարդեւանյանը:

Նա նաեւ նկատեց, որ ՀՀ իշխանությունը ձեռքերը լվացել է Արցախից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ Բրյուսելում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Հանդիպման արդյունքներով ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված համաձայնության համաձայն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով զբաղվելու լիազորությամբ։

Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահը Արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները:

դիտվել է 361 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am