Փաշինյանն ու Ալիևը թաղում են Ղարաբաղի հարցն ու ԵԱՀԿ Մինսկի խմբին

Բրյուսելում ԵԽ նախագահ Շարլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցած Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի բանակցությունների արդյունքներն ամբողջությամբ տեղավորվում են ադրբեջանական օրակարգի մեջ։

Ինչպես հայտնի է, բրյուսելյան հանդիպումից առաջ Ադրբեջանը Հայաստանին ներկայացրեց 5 կետից բաղկացած սկզբունքներ, որոնց շրջանակներում պետք է տեղի ունենան հայ–ադրբեջանական, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի ստեղծման աշխատանքները։ Պաշտոնական Երևանն իր համաձայնությունը տվեց ադրբեջանական սկզբունքներին, որոնց համաձայն Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Ալեն Սիմոնյանը և էլի մի քանի ՔՊ–ականներ հայտարարեցին, որ եթե ադրբեջանական այդ սկզբունքներին ավելացվի նաև Արցախի բոլոր իրավունքներին առնչվող կետը, ապա այդ սկզբունքներն ամբողջական կդառնան։ Սա է եղել Երևանի պատասխանը Բաքվին։

Ընդդիմությունն իր հերթին պնդում էր, որ ՀՀ իշխանությունները պետք է հստակ հայտարարեն, որ բացառում են որևէ համաձայնություն Ադրբեջանի հետ, ըստ որի՝ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում։ ՀՀ արտգործնախարար Միրզոյանն այդպես էլ չասաց, որ բացառում է այդ տարբերակը։ Դե իսկ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար քարոզում է Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու օգտին։

Բրյուսելյան հանդիպումից առաջ ՀՀ խորհրդարանական ընդդիմությունը հանրահավաքի ժամանակ նշեց այն կարմիր գծերը, որոնցից այն կողմ անցնելը սպառնալիք է ՀՀ անվտանգությանը՝ հատուկ ընդգծելով, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

Եվ ահա բրյուսելյան հանդիպումը եկավ հաստատելու այն կասկածները, որ Նիկոլ Փաշինյանն ամբողջությամբ շարժվում է ադրբեջանական օրակարգով, այն է՝ Արցախի հարցը համարել փակված և այն ճանաչել Ադրբեջանի կազմում, հրաժեշտ տալ Ղարաբաղի հարցով միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը։

Փաշինյան–Ալիև բանակցություններից հետո ինչպես Շարլ Միշելի, այնպես էլ ՀՀ իշխանությունների տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ Երևանի պատասխանն Ադրբեջանի 5 կետանոց սկզբունքներին արժանացել է զրո վերաբերմունքի, քանզի հանդիպումից հետո չկա գեթ մեկ բառ Արցախի իրավունքների իրացման ու հետագա կարգավիճակի քննարկման մասին։ Բնական է, որ այդ ամենից հետո որևէ բառ չէր կարող լինել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությամբ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանզի Փաշինյանն ու Ալիևը համատեղ թաղում են Ղարաբաղի հարցը։ Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ բրյուսելյան հանդիպման մասին։

Ի դեպ, ուշագրավ է, որ դեմարկացիային ու դելիմիտացիային համաձայնած Նիկոլը ծպտուն անգամ չի հանել ՀՀ–ից ադրբեջանական զորքերի դուրս բերման մասին, ինչպես նաև Արցախի գազամատակարարման ու Արցախում հրադադարի ռեժիմի խախտման մասին։ Համենայնդեպս պաշտոնական հաղորդագրություններում չկար որևէ բառ այդ մասին։ Գերիների թեման էլ, մեծ հաշվով, փակել են։ Ամեն ինչ ադրբեջանական սցենարով է գնում։

ՀՀ ներքաղաքական օրակարգն այս ամենից հետո է՛լ ավելի է բյուրեղանում։ Նիկոլ Փաշինյանին հեռացնելը, ավելի ճիշտ՝ վռնդելն իշխանությունից Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովման թիվ մեկ նախապայմանն է։

Կորյուն Մանուկյան

 

դիտվել է 555 անգամ
Լրահոս
Յուրաքանչյուր հերթական զիջումից առաջ ոչ թե երախտագիտության կեցվածք, այլ ծայրահեղ ցինիզմ Պետության հաշվին հերթական պայմանագրերն են կնքվել՝ առանց մրցույթի․ «Փաստինֆո» Բա մինչ այդ ո՞վ էր վերահսկում։ Ո՞վ է պատասխանատու, որ վերահսկողությունը ժամանակին չի իրականացվել Ռուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրել Այս դեպքը ոչ այլ ինչ է, քան Հայաստանում հանրային առողջապահության ոլորտի լիակատար ձախողում․ Լուսինե Յաղջյան Իսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի» Գեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներ Թանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու Ալիևը Ազատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ Դանիելյան Նախ հայաթափեցին Արցախը, հիմա ջնջում են հայկական հետքը Հարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ» Վեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունը Արման Բաբաջանյանի գույքի և եկամուտների օրինականությունն ուսումնասիրվո՞ւմ է դատախազությունում Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հորդորը Թրամփի քայլերից հետո Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը Մայր Աթոռը ՀՀ իշխանություններից պահանջում է քայլեր ձեռնարկել Արցախի ժառանգության պաշտպանության համար Թրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասին Լուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մաս Ես գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո Ռուֆի Թուրքիայի ԱԳ կայցելի Ադրբեջան. ինչ հարցեր են օրակարգում Ռուբեն Վարդանյանի կինը գեղանկարչական հավաքածու է նվիրաբերել Գյումրի քաղաքին Դանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ Իրանի միջուկային քաղաքականությունը մնում է հստակ և անփոփոխ. Իրանի ԱԳՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am