«Զանգվածներն այդ հրեշներին բերեցին իշխանության, նրանք էլ կործանեցին և նվաստացրեցին մեր երկիրը». Անդրանիկ միհրանյան

«Այն ինչ Նիկոլն է անում, դա՝ հայկական բոլոր դիրքերի տոտալ հանձնում է», «Գոլոս Արմենի»-ում տպագրվել է ռուսաստանցի հայազգի քաղաքագետ, MGIMO-ի պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյանի հարցազրույցը, որում նա անդրադարձ է կատարել տարածաշրջանային և հայաստանյան ներքաղաքական իրավիճակին։

Գալով Բրյուսելում արդեն երեկ ուշ երեկոյան կայացած Փաշինյանի և Ալիևի հանդիպման թեմային, նա արձանագրում է, որ Փաշինյանը միաձուլելու է ամեն ինչ՝ Ղարաբաղը, և բոլոր պայմանավորվածությունները. «Նիկոլի արածը բոլոր հայկական դիրքերի տոտալ զիջումն է: Նրան ու իր համախոհներին թվում է, որ այդպիսով վերացնում են հարևանների հետ նորմալ հարաբերություններ հաստատելու խոչընդոտները։ Սակայն ճշմարտությունն այն է, որ ադրբեջանա-թուրքական տանդեմի համար, ի վերջո, նորմալ հարաբերություններ են լինելու, որի նկատմամբ հայերը չեն ունենա հարցեր ու պահանջներ»։

Ըստ Միհրանյանի, երբ Հայաստանը զիջի ամեն ինչ, ընդ որում՝ միջազգային հանրության առաջ թուրքերի նկատմամբ պահանջների վերացմամբ՝ ի՞նչ երաշխիք ունեն մեր ներկայիս վայ-դիվանագետները, որ հետագայում Ադրբեջանն ու Թուրքիան պատշաճ վարքագիծ կդրսևորեն Հայաստանի նկատմամբ՝ չխախտելով հայկական իրավունքներն ու շահերը՝ և՛ տարածքային, և՛ ինքնիշխանության պահպանության առումով:

Քաղաքագետը կարծում է, որ Փաշինյանի իշխանությունը համարում է, որ ներգրավելու են Արևմուտքին, ԱՄՆ-ին կամ մեկ ուրիշին, ով կարող է երաշխավորել իրենց համար ձեռք բերված պայմանավորվածությունները։ Այսինքն, ըստ էության, մի կողմից տեղի է ունենում Ռուսաստանի գործընթացից դուրս թողնելու, մյուս կողմից՝ չկա շահագրգիռ Արևմուտքի ներգրավում, ինչը կդառնա երաշխավորը, որի դերում երկար տարիներ հանդես է եկել Ռուսաստանը: «Եվ հետո, ամեն ինչ ու ամեն ինչ հանձնելով, Հայաստանը նույնպես կհայտնվի դեմ առ դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ։ Սա կատարյալ աղետ է։

Տպավորություն ունեմ, որ Փաշինյանն ու իր համախոհները դրա մասին չեն էլ մտածել ու չեն էլ մտածում։ Նրանք չեն կարծում, որ ի վերջո երկիրը կստանա լիակատար մենակություն, երբ դու ամեն ինչից հրաժարվես, բայց փոխարենը ոչինչ չես ստանում, և ոչ ոք քեզ հետագայում ոչինչ չի երաշխավորում։ Կարող է այնպես ստացվել, որ այսօրվա փուլը միայն զիջումների սկիզբն է, իսկ հետո շարունակական ճնշումներ ու պահանջներ առաջ գան, ու ոչ ոք չի կարող միջնորդել, աջակցել ու դիմադրել։ Այն, ինչ բացարձակապես չէր կարելի անել, դա այն էր, որ այդ բանակցությունները և ցանկացած պայմանագրեր ստորագրվեին առանձին՝ Հայաստանը՝ Թուրքիայի, Հայաստանը՝ Ադրբեջանի և Հայաստանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Որովհետև դե ֆակտո Թուրքիան և Ադրբեջանը մեկ պետություն են։ Սա է ամենից անհանգստացնողն ու տխուրը։

Փաշինյանը, իշխանության գալու պահից, միջազգային հարաբերություններում և իր բոլոր գործողություններում դրսևորեց ապաշնորհության հրաշքներ, ինչը բերեց նրան, որ Հայաստանը միայնակ էր պատերազմում և պատրաստ չէր պատերազմի։ Եվ հիմա էլ նա նույն կերպ գնում դեպի վճռորոշ որոշումների կայացման»։

Իսկ Ռուսաստա՞նը, խոսելով Ռուսաստանի դերի մասին, քաղաքագետը, նախ արձանագրում է, որ Փաշինյանի և նրա թիմի սկզբունքային դիրքորոշումը ի սկզբանե հակառուսական էր։ «Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելը, ռուսական ռազմակայանը, հնարավոր է նույնիսկ ռուս խաղաղապահներին դուրս մղելը, տեղավորվում է Հայաստանի ներկայիս ղեկավարության դիրքորոշման մեջ: Ավելին, եթե Փաշինյանը պայմանագիր ստորագրի Ադրբեջանի հետ՝ ճանաչելով նրա տարածքային ամբողջականությունը, իսկ Արցախը՝ որպես այս Ադրբեջանի մաս, ապա Ռուսաստանը տարածաշրջանում ոչ մի գործառույթ ու դերակատարում չունի։ Հայաստանն իր ձեռքերով քանդում է վերջին հենարանը, որը կարող է դիմակայել Թուրքիայի և Ադրբեջանի հեռահար պահանջներին»։

Անդրադառնալով Իրանից վերջերս բավականին կոշտ հայանպաստ հայտարարությունների հարցին, քաղաքագետն արձանագրում է, որ դա միակ հուսադրող բանն էր. «Բայց նորից, եթե հայկական կողմը, ի դեմս իր պաշտոնական ղեկավարների, Իրանից աջակցություն չի խնդրում և ընդհանրապես ասում է՝ դու ով ես, համաձայն ենք, սրանք մեր խնդիրներն են, դու դրա հետ գործ չունես, դժվար թե Իրանը բոլորի դեմ գնա, հակառակ իր ցանկությանը, Հայաստանին՝ կապված, օրինակ, ադրբեջանական մի տարածքը մյուսի հետ կապող և Ադրբեջանը Թուրքիայի հետ կապող միջանցքների ստեղծման հետ։ Այո՛, Իրանը, ելնելով առաջին հերթին սեփական շահերից, շահագրգռված չէ իրավիճակի նման զարգացմամբ, բայց Հայաստանի կարծիքին ու ցանկությանը հակառակ ոչինչ անել չի կարող»։

Վերջում քաղաքագետն անդրադառնում է հայաստանյան քաղաքական գործիչների անելիքներին, ընդգծելով, որ բոլոր մտածող և ազնիվ մարդիկ, ովքեր հասկանում են, թե ինչ է կատարվում և ցանկանում են ընդդիմանալ հայկական շահերի ու պետականության ոչնչացմանը, պետք է՝ «անեն մեկ բան՝ հեռացնել Փաշինյանի ռեժիմին, հայտարարել անօրինական ցանկացած պայմանագիր»։ Նա համարում է, սակայն, որ դա հնարավոր չէ անել առանց զանգվածային աջակցության։ «Իսկ զանգվածներին պետք է ասել՝ դուք հիմար, կույր և դավաճան էիք, այս հրեշներին բերեցիք իշխանության, այս հրեշները նվաստացրեցին, կործանեցին պետությունը, հայ ժողովրդին... Ամոթ ձեզ, որ հայ ժողովուրդը պատմական այս փուլում ինքնասպան է լինում ողջ աշխարհի աչքի առաջ։ Սա կարելի՞ է թույլ տալ... Հասկացե՛ք, վերջապես»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4387 անգամ
Լրահոս
Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում ԿԲ նախագահը զգուշացրեց՝ ապոկալիպսիս է սպասվում․ ինչպես է Նիկոլը պայթեցնում տնտեսությունը․ Սուրենյանց (video) «Այս իշխանության՝ Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»․ Աղվան Վարդանյանի առաջարկն ու ստացած պատասխանը Վերջին հանդիպումը…. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ «Սասո՛ւն, հիշեցնեմ՝ Մանվել Գրիգորյանը քեզ ինչ օրը գցեց․ սպասիր՝ քո ժամը դեռ գալու է»․ ազատամարտիկ (video) Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ Կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am