«Սիստեմա»-ն տեխնիկական դեֆոլտ է հայտարարել
«Սիստեմա» ընկերությունը հայտարարել է տեխնիկական դեֆոլտի մասին, քանի որ չի կատարել 3.9 միլիարդ ռուբլի կազմով վարկային պարտավարությունները,հայտնում է ընկերության պաշտոնական կայքը: Տեխնիկական դեֆոլտը պայմանավորված է հոլդինգային ընկերության կազմի մեջ մտնող մի շարք ընկերությունների հանդեպ տեւական կալանքի որոշումը: «Սիստեմա»-ն նշում է, որ տեխնիկական դեֆոլտի մասին որոշում բացառապես պայմանավորված է դատարանի որոշմամբ եւ կրում է խիստ ձեւական բնույթ: Նշենք, որ «Սիստեմա» ընկերությունում աշխատում է Ռոբերտ Քոչարյանը: Նա տնօրենների խորհրդում զբաղեցնում է անկախ տնօրենի պաշտոն, ինչպես նաև պարգևատրումների եւ կորպորատիվ կառավարման կոմիտեի նախագահն է: «Սիստեմա» ընկերությանն է պատկանում ՄՏՍ ապրանքանիշը։ Ի դեպ, այս օրերին Ռոբերտ Քոչարյանը գտնվում է Եվրոպայում՝ հանգստի, իսկ «Սիստեմայի» տնօրենների խորհրդի նիստը կկայանա սեպտեմբերին։
