Ընդդիմության քաղաքական օրակարգի բացակայության գերխնդիրը

 

Ընդդիմության հանրահավաքի առաջնային խնդիրը կարելի է լուծված համարել։
Ազատության հրապարակը լեցուն էր և դա լավագույն ցուցիչն էր, որ հանրության մեջ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից դժգության լուրջ ալիք կա, որը անհրաժեշտաբար պետք է վերածվի քաղաքական պայքարի։ Ընդ որում՝ պայքարի հիմքում Արցախի պաշտպանության և Հայաստանից տարածքային նոր կորուստներ չտալու գաղափարն է։
Արցախի խորհրդարանում ընդունված հայտարարությունն ու Երևանի Ազատության հարապարկում տեղի ուենեցած նույն օրվա հանրահավքը նույն ուղերձն էին փոխանցում՝ հայ ժողովուրդը չի կիսում իշխանության խաղաղության օրակարգը՝ Արցախից վերջնականապես հրաժարվելու գնով, որը Փաշինյանի թիմի մտադրությունն է։ Կատարվածը քաղաքական ճնշում էր իշխանության նկատմամբ՝ որևէ նոր փաստաթղթի ստորագրման չգանալու առումով, ինչն արդեն դրական է։ Այս պահին, եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև որևէ փաստաթուղթ ստորագրվի՝ այն լինելու է ամբողջությամբ հակահայ։ Սա կասկածից դուրս է։ Հետևաբար, դրանից խուսափելն այս փուլում մեզ համար առավել ընդունելի տարբերակ է, որովհետև իշխանությունն առ այսօր չի հրապարակել, թե խաղաղության օրակարգի շրջանակում ի՞նչ կետեր է առաջարվվել ՀՀ անունից՝ Ադրբեջանի առաջարկած հինգ կետերն ընդունելուց զատ։
Հանրահավաքը, սակայն, քաղաքական օրակարգի ձևավորման մեսիջ չուներ։ Հանրահավաքի ընթացքում հստակ երևաց, որ ընդդիմությունն օրակարգ չունի ։ Ասել, թե դեմ ես իշխանության օրակարգին, քաղաքական նոր օրակարգի ձևավորման համար անհրաժեշտ, բայց բավարար պայման չէ։
Հրապարակից հնչող ելույթներն այս առումով զուրկ էին բովանդակությունից։ Տոտալ կերպով մերժվեցին հայ- թուրքական և հայ- ադրբեջանական երկխոսության իշխանության նախաձեռնությունները, որոնք իշխանությունը հպարտությամբ իբրև խաղաղության դարաշրջանի բացում է հռչակել։ Նշվեց, որ չի ընդունվում Արցախի անկլավային կարգավիճակը, իսկ ազգային արժանապատվության և հայրենազրկման հաշվին խաղաղության օրակարգն անընդունելի է։ Չնշվեց սակայն, թե ո՞րն է ընդդիմության առաջարկած այլընտրանքային լուծումը։ Ի՞նչ է նշանակում՝ նոր պայքարի սկիզբ հայտարարել։ Պայքարի սկիզբը վաղուց է հայտարարված․ կամ պետք է պայքարել այնպես, որ բոլորը տեսնեն այդ պայքարը, կամ պետք է հրաժարվել պայքարից՝ հնարավորություն տալով, որ նոր ընդդիմություն ձևավորվի։
Հետևաբար, ընդդիմության առաջնային խնդիրը քաղաքական նոր օրակարգի ձևավորման ուղղությամբ լուրջ աշխատանք տանելն է լինելու, հակառակ պարագայում այս հանրահավաքային պայքարը ևս կունենա 17-ի շարժման տխուր ճակատագիրը։ Այսինքն՝ ի վերջո կմաշվի և կմարի։


Հայկ Դավթյան

դիտվել է 1845 անգամ
Լրահոս
Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում ԿԲ նախագահը զգուշացրեց՝ ապոկալիպսիս է սպասվում․ ինչպես է Նիկոլը պայթեցնում տնտեսությունը․ Սուրենյանց (video) «Այս իշխանության՝ Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»․ Աղվան Վարդանյանի առաջարկն ու ստացած պատասխանը Վերջին հանդիպումը…. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ «Սասո՛ւն, հիշեցնեմ՝ Մանվել Գրիգորյանը քեզ ինչ օրը գցեց․ սպասիր՝ քո ժամը դեռ գալու է»․ ազատամարտիկ (video) Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ Կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am