Ողբերգություն Մոսկվա-Երեւան չվերթի օդանավում. Ուղեւորուհին մահացել է. նոր մանրամասներ
Մոսկվա-Երեւան չվերթն իրականացվող օդանավը հուլիսի 16-ին Վոլգոգրադի օդանավակայանում հարկադրված վայրէջք է կատարել. Nordwind Airlines ավիաընկերության օդանավի ուղեւորուհին մահացել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը: Նրա խոսքով, օդանավում գտնվող 81-ամյա կնոջ ինքնազգացողությունը վատացել է, որը ավելի ուշ հիվանդանոցի ճանապարհին մահացել է: «Օդանավը վայրէջք կատարեց ժամը 18.19-ին: «Շտապօգնությունը» կնոջը վերցրել է հենց շարժասանդուղքի վրայից: Ժամը 20.28-ին օդանավը շարունակել է ճանապարհը դեպի Երեւան», – նշել է Վոլգոգրադի օդանավի մամուլի ծառայության ղեկավար Յարոսլավ Զիմինը: Նշենք, որ թոշակառու կնոջ հետ հիվանդանոց են գնացել նաեւ հարազատները
