«Կառավարությունն անգործության է մատնված»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Մեծ հաշվով, որևէ քայլ չի ձեռնարկվել եղած ռիսկերն ու մարտահրավերները չեզոքացնելու կամ դրանք մեղմելու ուղղությամբ: Անդրադառնալով արտաքին տնտեսական մարտահրավերներին՝ «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:

«Թե՛ կորոնավիրուսի համաճարակի, թե՛ պատերազմի տնտեսական հետևանքների չեզոքացման, և հիմա էլ մեր տնտեսության վրա արտաքին մարտահրավերների ու հնարավոր խնդիրների առաջացման տեսանկյունից մենք ակնհայտ մի մոտեցում ենք տեսնում. կառավարությունը ոչ մի քայլ չի ձեռնարկում, այլ պասիվ դիտորդի կարգավիճակում է գտնվում: Որևէ քայլ չի իրականացնում՝ կանխարգելելու ու որևէ կերպ զսպելու հավանական վատագույն սցենարների ազդեցությունը տնտեսության վրա: Իսկ այդ սցենարներն իրականում շատ են: Որքան ռուս-ուկրաինական պատերազմը երկարում է, որքան Ռուսաստանի և Արևմուտքի կոնֆլիկտը խորանում է, այնքան ավելի ցցուն է դառնում այն իրողությունը, որ մեր տնտեսությունը կարող է լրջագույն խնդիրների առաջ կանգնել: Այդ ազդեցությունը մեղմելու առումով պետք է քայլեր ձեռնարկվեն, որոնք, փաստացի, կառավարությունը չի ձեռնարկում»,-ասաց Կ. Խաչատրյանը:

Թեպետ ռուս-ուկրաինական ռազմական գործողությունները սկսվեցին փետրվարի 24-ին, և ամսվա ավարտին մի քանի օր էր մնացել, բայց, ըստ մեր զրուցակցի, այդ օրերը ևս անդրադարձել են մեր տնտեսության վրա. «Փետրվարի ամփոփ տվյալներն ակնհայտորեն հուշում են մեր տնտեսության անկման, աճի տեմպերի դանդաղման մասին: Մի քանի օրից մարտը կամփոփվի, և վստահ եմ, որ մարտի տվյալները շատ ավելի վատ իրավիճակ են մատնանշելու: Մարտի տվյալներով ակնհայտ կլինի, որ արտահանումը հատկապես դեպի ՌԴ էականորեն նվազել է՝ կապված ռուբլու արժեզրկման հետ: Եթե իրավիճակը որևէ կերպ չմեղմվի, ու խնդիրներն ինչ-որ հանգուցալուծում չստանան, իրականում այս էֆեկտները տնտեսության վրա ոչ թե մեկ ամսվա ազդեցություն են թողնելու, այլ ձնագնդի էֆեկտով գնալով խորանալու են: Հիմա մենք փաստացի ձեռքներս ծալած նայում ենք, թե ինչպես է արտաքին շոկերի ազդեցության տակ մեր տնտեսության վիճակը խորանում: Իսկ ամիսներ ի վեր արտահայտվող ճգնաժամային երևույթները, ինչպես տնտեսական աճի դանդաղ վերականգնումն է, նաև սրընթաց գնաճը, շարունակվելու են»:

Այս պայմաններում, անկախ մարտահրավերներից ու համաշխարհային հայտնի ֆինանսատնտեսական կառույցների կանխատեսումներից, կառավարությունը ոչ միայն անփոփոխ է թողել այս տարվա 7 տոկոս տնտեսական աճը, այլև վստահ է, որ կարող է հասնել նաև այդ թիրախային ցուցանիշին, անգամ երկնիշ աճ ապահովել: Անդրադառնալով տնտեսական բլոկի ներկայացուցիչների այս հույսերին՝ տնտեսագետը շեշտեց. «Իմ կարծիքով, պետական պաշտոնյաներն ու կառույցները պատասխանատվության գոնե նվազագույն զգացում պետք է ունենան ու հնարավորինս լուրջ վերաբերվեն թե՛ իրենց հայտարարություններին, թե՛ այն մեսիջներին, որոնք հղում են հասարակությանը: Նախկինում էլ ենք ունեցել դեպք, երբ պետական պաշտոնյան հայտարարել էր, որ 2021-ին երկնիշ տնտեսական աճ է լինելու, բայց վերջում ասաց, թե կատակ է արել, իրեն ճիշտ չեն հասկացել կամ էլ ուզում էր հասարակության տրամադրությունը բարձրացնել, ոգևորել և այլն: Այս ամենից հետո թե՛ բիզնեսը, թե՛ հասարակությունը չի կարող լուրջ վերաբերվել նորից հնչող նմանատիպ հայտարարություններին: Ավելին՝ նման հայտարարությունները սպասումների տեսանկյունից հակառակ էֆեկտ են թողնում թե՛ հասարակության, թե՛ բիզնեսի շրջանում: Իրականում, իմ մոտավոր կանխատեսումներով, գնահատելով նաև միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կանխատեսումները, կարծում եմ, որ այս տարվա մեր տնտեսական աճը չի կարող գերազանցել 3 տոկոսը: Եթե այս արտաքին շոկերից եկող ազդակները հնարավորինս շուտ հանգուցալուծվեն, լավագույն դեպքում տնտեսական աճի ցուցանիշը 3-4 տոկոսի շրջանակում է լինելու»:
Կառլեն Խաչատրյանի խոսքով, անշուշտ, զբոսաշրջիկների կամ օտարերկրյա քաղաքացիների ներհոսքը մեր երկիր որոշակի աշխուժություն մտցնում է հյուրանոցային բիզնեսի, տների վարձակալության, սպասարկման ոլորտում. «Այդ հանգամանքը դրական է նաև տարբեր ծառայությունների աշխուժացման տեսանկյունից, բայց այդ աշխուժացումը որևէ կերպ չի կարող համարժեք լինել այն կորուստներին, որոնք մեր տնտեսությունն ունեցել է, օրինակ՝ մարտին՝ արտահանման ծավալների կրճատման, տրանսֆերտների նվազման և այլնի առումով: Այսինքն, օգուտներն ու վնասները համադրելի չեն, վնասները շատ ավելի ծանր են: Տնտեսության համար բացասական հետևանքները շատ ավելի ցցուն են, քան այն օգուտները, որոնց մասին խոսվում է»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 273 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am