Լոռիում տեղի ունեցած արտակարգ դեպքի մանրամասները. ինչ է պատմել ջրահեղձ եղած կնոջ դուստրը (տեսանյութ)
Լոռու մարզում երեկ՝ հուլիսի 17-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել: Դեբեդ գետն անցնելիս խեղդվել է Վանաձոր քաղաքի բնակչուհի, 81-ամյա Ռոզա Վերմիշյանը, իսկ նրա դուստրը՝ 56-ամյա Սեդա Վարդանյանը, հրաշքով է փրկվել: Սեդա Վարդանյանը փրկարարներին հայտնել է, որ իրենք անցել են Դեբեդ գետը, որպեսզի մշակեն իրենց այգին: Վերադարձի ճանապարհին գետը կտրուկ վարարել է ու մորը քշել-տարել, իսկ ինքը հրաշքով է կարողացել դուրս գալ ափ: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ խոսքը «Այրում ՀԷԿ»-ի մասին է, որն էլ պարբերաբար ջուր է բաց թողնում: Մեզ հետ զրույցում ՀԷԿ-ի տնօրեն Լևոն Հոբոսյանը հաստատեց, որ իրենք երեկ ՀԷԿ-ից ջուր են բաղ թողել: Միևնույն ժամանակ հերքեց, թե ողբերգական դեպքը կապված է ՀԷԿ-ից ջուր բաց թողնելու հետ. «Հեռախոսագրում էլ է նշված, որ ջուրը բաց է թողնվել 13:30-ի սահմաններում, իսկ դեպքը տեղի է ունեցել 15:30-ի սահմաններում»,- ասաց նա` նշելով, որ ՀԷԿ-ից ջուր բաց են թողնում շլյուզները մաքրելու նպատակով, ինչպես նաև՝ ողջ ջուրը չօգտագործելու: Մանրամասները՝ այստեղ:
