Հայաստանի՝ երկրաշարժից ավերված քաղաքի բնակիչների լուռ երգը. BBC/տեսաշար/
BBC-ն՝ հրապարակելով ամերիկացի հայտնի լուսանկարիչ Օլիվեր Դոյլի լուսանկարները, ով վերջերս եղել է Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում ,գրում է,որ Գյումրիում և Հայաստանի այլ քաղաքներում երկրաշարժից 29 տարի անց շատերը շարունակում են ապրել մետաղյա ժամանակավոր կացարաններում, որոնք տեղի բնակիչները «դոմիկ» են անվանում: մ:
«Լուսանկարիչ Օլիվեր Դոյլը շրջել է Գյումրիում, զրուցել է գրեթե 29 տարվա վաղեմության աղետից ամբողջովին ուշքի չեկած քաղաքի բնակիչների հետ:Լուսանկարներում պատկերված են տնակների բնակիչները և նրանց կենցաղը: Այդ լուսանկարները պատմում են նաև քաղաքի բնակիչների ճակատագրի մասին 1988 թվականից հետո»,- պատմում է BBC-ն:
Գյումրիում իրեն ամենից շատ ցնցել են ոչ թե կյանքի ծանր պայմանները, այլ դրա բնակիչների մեծահոգությունը և առատաձեռնությունը,պատմում է լուսանկարիչը:
Բարությունը, որը զգացել է Գյումրիում, նա անվանել է լուռ երգ, որը շարունակում է հնչել՝ չնայած արտաքին անկարգությանը և երկրին վրա հասած դժվարություններին, եզրափակում է BBC-ն:

