Թուրքական «խաղեր» ընդդեմ բոլորի

«Փաստ» օրաթերթը գրում է․ Ուկրաինայի հակամարտությունը աշխարհում նոր ու անկայուն աշխարհաքաղաքական միջավայր է ստեղծել։ Եվ պետությունները, ուկրաինական իրադարձությունների հետ կապված որոշակի հեռանկարային հաշվարկներից ելնելով, հատուկ դիրքորոշում են ձևավորում։ Արևմտյան բլոկի մաս կազմող երկրները հիմնականում հանդես են գալիս Ուկրաինայի պաշտպանությամբ և սատարում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման քաղաքականությանը։ Սակայն որոշ պետություններ էլ, որոնց հետ ՌԴ-ն բավական սերտ կապեր ունի, դեմ են արտահայտվում Արևմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցային քաղաքականությանը։

Իսկ բազմաթիվ երկրներ ուղղակի փորձում են չեզոք կամ հավասարակշռված մոտեցում որդեգրել՝ գտնելով, որ ռազմական գործողություններն ու հակամարտության շարունակական սրացումը սասանում է առկա աշխարհակարգի հիմքերը և բացասական հետևանքներ է ունենում ողջ մարդկության համար։ Այսպիսի դիրքորոշումների պրիզմայի ներքո հատկապես ուշադրության են արժանի Թուրքիայի մոտեցումները։ Անկարան մի կողմից Կիևին ակտիվորեն զինում է ու հայտարարում, թե ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, իսկ մյուս կողմից էլ, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, հրաժարվում է միանալ Ռուսաստանի դեմ Արևմուտքի սահմանած պատժամիջոցներին։ Դրանով Անկարան փորձում է ցույց տալ, թե հավասարակշռված մոտեցում ունի և կարող է Կիևի ու Մոսկվայի միջև հանդես գալ որպես միջնորդ. դրա արդյունքն էր նաև այն, որ Բելառուսում սկսված ռուս-ուկրաինական բանակցությունները օրերս իրենց շարունակությունն ունեցան արդեն Թուրքիայում։

Միևնույն ժամանակ, ուկրաինական ճգնաժամի ու Արևմուտք-Ռուսաստան լարված հարաբերությունների շարունակությունը ձեռնտու է Անկարային, քանի որ դրա արդյունքում Թուրքիան իր ծավալապաշտական նկրտումներն իրականություն դարձնելու հնարավորություն է տեսնում։ Մասնավորապես, թուրքական վերնախավի պանթուրքական ծրագրերի շրջանակներում են տեղավորվում Հարավային Կովկասն ամողջությամբ թուրքական ազդեցության տակ գցելու ծրագրերը։ Պատահական չէ, որ Թուրքիան միշտ փորձել է ակտիվ ներգործություն ունենալ Արցախյան հիմնախնդրի կապակցությամբ և, ինչու չէ, նաև հանդես գալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կազմում, սակայն նրան թույլ չի տրվել, իսկ ներկայիս իրավիճակում Թուրքիային, կարծես թե, պղտոր ջրում ձուկ որսալու հնարավորություն է ընձեռվել։ Արցախյան պատերազմից հետո Անկարան հայտարարում է, թե հստակորեն տրամադրված է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը և սահմաններն այլևս փակ պահելու պատճառ չի տեսնում։ Անգամ վերջերս ՀՀ արտգործնախարարը մեկնեց մասնակցելու Անթալիայի դիվանագիտական համաժողովին։ Սակայն միամտություն է կարծել, թե Թուրքիան առանց նախապայմանների գնալու է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման։ Եթե 2008 թվականին սկսված «ֆուտբոլային դիվանագիտության» ժամանակ, երբ Թուրքիան միջազգային ճնշման տակ էր և ներկայիս նման ամուր դիրքեր չուներ, չգնաց նման քայլի, ինչո՞ւ պետք է այժմ գնա։ Մյուս կողմից էլ՝ պատմությունը ցույց է տվել, որ թուրքական դիվանագիտությանը չպետք է երբեք հավատալ, քանի որ թուրքերին միշտ էլ բնորոշ է եղել ստելը, երկու լարի վրա խաղալը և ուխտադրուժ քաղաքականություն վարելը։

Եվ Հայաստանի իշխանություններն արդեն իսկ պետք է հասկացած լինեին, որ իսկապես «թուրքը մնում է թուրք», երբեք պետք չէ հավատալ նրանց խոսքին ու խաղաղություն մուրալու միջոցով ապավինել նրանց ողորմածությանը։ Տեսեք, ամենաթարմ օրինակը. Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն մի կողմից դրական է գնահատում Հայաստանի արտգործնախարարի հետ իր հանդիպումները և ձեռք բերված որոշ պայմանավորվածությունները, սակայն մյուս կողմից էլ հայտարարում է, թե Հայաստանի հետ հարաբերություններում առանց Ադրբեջանի համաձայնության որևէ քայլի չեն գնալու։ Ստացվում է, որ Թուրքիան միայն ու միայն նախապայմանների լեզվով է խոսում, իսկ այդ նախապայմաններն առաջ են քաշվում Ադրբեջանի միջոցով։ Այդ մոտեցման շրջանակներում է, որ Էրդողանը հայտարարում է, թե հայկական զինված ուժերը պետք է ամբողջությամբ դուրս բերվեն «Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքներից»:

Փաստորեն, Թուրքիան ոչ թե ցանկանում է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել, այլ նոր զիջումներ կորզել հայկական կողմից, ինչու չէ՝ նաև Հայաստանն ամբողջությամբ գցել թուրքական ազդեցության տակ։ Եվ պատահական չէ, որ Չավուշօղլուն ընդգծում է, որ Անկարան մտադիր է կազմակերպել Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։ ՀՀ ԱԳՆ պարզաբանումից պարզ դարձավ, որ Անթալիայի դիվանագիտական համաժողովի ժամանակ իսկապես եռակողմ հանդիպման նման առաջարկ եղել է, սակայն հայկական կողմը չի համաձայնել, ու հիմա էլ հայկական օրակարգում նման հարց չկա։ Ըստ էության, Թուրքիան ակնարկում է Հարավային Կովկասում եղած խնդիրները լուծելու նպատակով եռակողմ ձևաչափով աշխատելու իր դիրքորոշման մասին, որտեղ ինքը թելադրողի դեր կստանձնի։

Իսկ սա ուղիղ ու բաց ակնարկ է իրենց երազանքների մասին՝ տարածաշրջանից դուրս մղել միջնորդ երկրներին և առաջին հերթին Ռուսաստանին։ Ապրիլի 6-ին Բրյուսելում նախատեսվում է Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը, և դրա կազմակերպման հարցում բնական է, որ Ռուսաստանն էլ իր ներգրավվածությունն ունի, սակայն Բրյուսելում նախատեսվող հանդիպման ֆոնին երեք արտգործնախարարների առանձին հանդիպում կազմակերպելու թուրքական առաջարկը նշանակում է, որ Անկարան տորպեդահարելու է բոլոր այն պայմանավորվածությունները, որոնցում ինքը միջնորդի դերում հանդես չի եկել։

դիտվել է 279 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am