Հրաչ Սարգսյանի եւ Տիգրան Ավինյանի ջրերն արդեն մի առվով չեն գնում. հնարավոր են արտահերթ ընտրություններ

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում չեն բացառում, որ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններ կլինեն, հակառակ դեպքում ժամանակից շուտ խաղաքարտերը չէին բացի, ինչպես արեցին օրերս` Վահագն Ալեքսանյանի բերանով հայտարարելով, որ Տիգրան Ավինյանը քաղաքապետի ՔՊ թեկնածուն է եւ առաջիկայում փոխքաղաքապետ է նշանակվելու, ինչպես մենք գրել էինք շաբաթներ առաջ։ Բացի այդ, մեր աղբյուրների փոխանցմամբ, դե յուրե եւ դե ֆակտո քաղաքապետների` Հրաչ Սարգսյանի եւ Տիգրան Ավինյանի ջրերն արդեն մի առվով չեն գնում` տարաձայնություններն այնքան շատ են, որ չնայած թաղապետերի թեկնածուները որոշված էին շատ առաջ, սակայն հիմա նոր-նոր են նշանակվում` Ավինյանի ձեռամբ։

Սարգսյանին թվացել էր, թե մեկ տարի կարող է լիարժեք վայելել պաշտոնը, քանի որ քաղաքապետի ընտրվելուց հետո 1 տարի չեն կարող անվստահություն հայտնել, սակայն նրան հասկացրել են, որ «Երեւանի վարչական բաժանման մասին» օրենքում փոփոխություն անելը 1 օրվա հարց է։ Ժամանակին քննարկում էին Փարաքարը Երեւանին միացնելով Մարությանից ազատվելու, հիմա՝ Ջրվեժը Երեւանին միացնելու խոշորացման նախագծով արտահերթ ընտրություն անելու եւ Հրաչ Սարգսյանից ազատվելու տարբերակը։ Վարչական նոր բաժանման դեպքում համայնքում նոր ընտրություններ են անցկացվում։ Երեւանի ավագանու հերթական ընտրությունը 2023 թվականին է»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 382 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am